Սեպտեմբերի 24-ին հայտնաբերվել է 2003-2008 թվականներին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական վարկածի` Հարությունյանը ինքնասպանություն է գործել:
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
«Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է արնանման հետքեր: Հայտնաբերվել է հրազեն և պարկուճ», – Ֆեյսբուքում գրում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Նշենք, որ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով:
Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայկ Հարությունյանը եղել է (1999 – 2003 թթ.) ՀՀ Ներքին գործերի նախարար, (2003 – 2008թթ.)` ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետ: