Home / Բանտ / Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին դադարեցրել է հացադուլը

Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին դադարեցրել է հացադուլը

Ազատազրկման մեջ գտնվող Ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին սեպտեմբերի 24-ին դադարեցրել է հացադուլը, որը սկսել էր ի նշան իր փաստաբան Նեմաթ Կերիմլիի նմատմամբ ճնշումների դեմ բողոքի։ Պատճառը առողջության կտրուկ վատթարացումն ու քաղաքացիական հասարակության հորդորներն էին։ Ուղղիչ բանտարկության ծառայությունն իր հերթին Կերիմլիի դեմ բողոք է ներկայացրել Փաստաբանների պալատ։

Նեմաթ Կերիմլին հայտարարել էր Մուխտարլիին այցելելիս բռնության ենթարկվելու մասին։ Սեպտեմբերի 22-ին լրագրողը հացադուլ է հայտարարում, պահանջելով իր փաստաբանի բողոքների օբյեկտիվ քննություն։ Հաջորդ օրը Մուխտարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան հայտնում է, որ հացադուլ սկսելուց հետո իր ամուսնուն մենախուց են տեղափոխել, տեղեկացնում է «Կավկազսկիյ ուզելը»։

2017 թվականի մայիսին Աֆղան Մուխտարլիին, ով ավելի վաղ Վրաստան էր արտագաղթել, առևանգել և Բաքու էին տարել։ 2018-ի հունվարին դատավորը նրան վեց տարվա ազատազրկման էր դատապարտել՝ սահմանն ապօրինի անցնելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեղադրանքներով։ Լրագրողը Վրաստանի հատուկ ծառայություններին մեղադրում է իր առևանգմանը մասնակից լինելու մեջ։

Աֆղան Մուխտարլին հացադուլը դադարեցրել է սեպտեմբերի 24-ի երեկոյան։ Այս մասին հայտնում է նրա հանրային պաշտպան, Nida շարժման համակարգող Սամիր Ասադլին։ «Աֆղանը շաքարային դիաբետ ունի։ Երեք օր ոչինչ չուտելու և դեղերը չխմելու պատճառով լուրջ առողջական խնդիրներ էին առաջացել։ Երեկ արդեն շատ վատ էր և որոշեց դադարեցնել հացադուլը։ Կարծում ենք, ակցիան ինչ որ իմաստով հասավ իր նպատակին՝ ուշադրություն հրավիրելով Մուխտարլիի գործի վրա», – պատմում է Ասադլին։

Լրագրողի առողջական վիճակի հետ կապված անհանգստություն է հայտնել «Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը։ «(Աֆղան Մուխտարլիի) վիճակի պատասխանատվությունն ամբողջությամբ Ադրբեջանի իշխանությունների վրա է», – ասվում է հայտարարության մեջ։ Կազմակերպությունը Բաքվին կոչ է արել ազատ արձակել լրագրողին, հակառակ դեպքում սպառնացել անել ամեն ինչ «նրա հետապնդման հետ կապ ունեցողների նկատմամբ միջազգային պատճամիջւոցների սահմանման համար»։