Գլխավոր / Բանակ / Այսօրվա «ֆաշիստները» կապված են երեկվա նախարարներին

Այսօրվա «ֆաշիստները» կապված են երեկվա նախարարներին

«ՎԵՏՕ» նախաձեռնության անդամների՝ Նարեկ Մալյանի գլխավորությամբ, «Բաց հասարակություն հիմնադրամ»-ի հայաստանյան գրասենյակի վրա ճնշումներին արձագանքեցին իրավապաշտպան, լրագրողական, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ Նրանք վաղ առավոտից հավաքվել են գրասենյակի մոտ, որտեղ արդեն «սորոսի վաստակներ» գրություն էին թողել վերոնշյալ անձինք, նարդի և շախմատ են խաղում, ինչպես նաև շփվում լրագրողների հետ։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում «Բաց հասարակությունների հիմնադրամ»-ի հետ կատարվողը քաղհասարակության նկատմամբ ոտնձգություն որակեց։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյաննի կարծիքով՝ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները բացարձակապես ձեռք չեն տալիս նախկին կոռումպացված համակարգի ներկայացուցիչներին։ «Ամեն օր նորանոր քրեական գործեր, քրեական հետապնդումներ, նախկին ոստիկանապետեր, նախկին պաշտպանության նախարարներ․․․ Նույն Սերժ Սարգսյանի իշխանության վերջին ոստիկանապետի և վերջին պաշտպանության նախարարի կապն այն անձանց հետ, ովքեր այսստեղ ցույց էին անում, բոլորին հայտնի է», – factor.am-ի հետ զրույցում ասել է Իոաննիսյանը՝ հիշատակելով Վլադիմիր Գասպարյանին և Վիգեն Սարգսյանին։

Ըստ նրա՝ նախկին իշխանությունների ներկայացուցիչներից շատերի «խղջի վրա հանցագործություններ կան», և իրենք գիտեն, որ այդ ամենը բացահայտվելու է։ Իոաննաիսյանը շեշտեց, որ տեղի ունեցողն ուղղված է ոչ թե «Բաց հասարակություն հիմնադրամ»-ի կամ քաղհասարակության դեմ, այլ ժողովրդավարական գործընթացների դեմ։ «Եթե մեր ջանքերը հաջողությամբ պսակվեն և խորհրդարանն արձանագրի, որ եղել է պետության զավթում, ովքե՞ր են զավթիչները։ Իրե՛նք եք զավթիչները։ Պարզ է՝ իրենց ձեռք չի տալիս դա»։

Պատգամավոր, նախկին լրագրող Գայանե Աբրահամյանը ասաց, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել նախորդող օրերին, որևէ կապ չունի խոսքի ազատության հետ։ Խոսելով ոստիկանության գործողությունների մասին՝ Աբրահամյանը շեշտեց, որ այս կառույցը բացարձակ անգործության է մատնված եղել։ «Զուտ ներկա լինել և պաշտպանել իբրև թե խաղաղ հավաքի իրավունքը՝ սա ուղղակի հանրային տարածքի զավթում էր, մարդկանց իրավունքների խախտում, ատելության խոսքի տարածում, սա ուղղակիորեն ֆաշիզմ է»։

Ավելի վաղ «Բաց հասարակություն հիմնադրամ Հայաստան»-ի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ, որում տեղեկացնում էր, որ անձնակազմը և գրասենյակ այցելող քաղաքացիները երեք շաբաթ շարունակ ենթարկվում են  հետապնդումների և հոգեբանական ճնշումների «Վետո» նախաձեռնության անդամների կողմից։

լուսանկարները Լևոն Բարսեղյանի «Ֆեյսբուք»-ի էջից

Tekali Taxi