Home / Առողջապահություն / Եկել է մարդ ուտելու ժամանակը

Եկել է մարդ ուտելու ժամանակը

2019-ի սեպտեմբերին շվեդ պրոֆեսոր Մագնուս Սոդերլունդի՝ ընդդեմ գլոբալ տաքացման Արևմուտքում կաննիբալիզմի ինստիտուցիոնալիզացման առաջարկը մեծ հանրային աղմուկ բարձրացրեց, գրում է նորարարության և սպառման ոլորտում մասնագիտացած մարդաբան և սոցիալական մարդաբանության ոլորտի մասնագետ բժիշկ Ֆաննի Պարիզը Slate.fr֊ում հրապարակված իր հոդվածում։

«Կաննիբալիզմը «քո իսկ տեսակի առանձնյակներով սնվելն է, մարդկանց կողմից մարդու միս ուտելու եռևույթը նկարագրելու համար կիրառվում է անթրոպոֆագիա եզրույթը»։ Կաննիբալիզմի չորս տեսակ կա․ սննդային (կամ գաստրոնոմիկ), բուժական (կամ թերապևտիկ), մահացածներին ուտելու հետ կապված և զոհաբերական (կրոնական, մարտական)»,֊ բացատրում է հոդվածի հեղինակը։

«Այս տեսակավորման հիմքում կոնկրետ կանոններ են․ մոտիկություն ուտողի և ուտվողի միջև (էնդոկաննիբալիզմ և էկզոկաննիբալիզմ, ու՞մ են ուտում՝ իրենց համայնքի մեռածների՞ն, թե՞ օտարազգիների), սոցիալական դիրքերը (առաջնորդ, թշնամի, ինչ֊որ կողմի ազգական) և այդ պրակտիկայի վերջնական նպատակը (ֆունկցիոնալ, մշակութային, խորհրդանշական)”, — նշում է Պարիզը։

«Մեր արևմտյան հասարակությունը կառուցվել է մսի արտադրության ու սպառման բաժանման վրա, ինչի արդյունքում մարդիկ հրաժարվել են խորհրդանիշային ասպեկտից, որը կարգավորում էր սպառումը, և անցել զուտ կիրառականին ու կենդանիների հետ զուտ ֆունկցիոնալ հարաբերություններին։ Ինչպիսի՞ն է մսակեր հասարակության ապագան, ինչպիսի՞ն կդառնա մարդկությունը, որն առաջացել է նման պրակտիա կիրառած հասարակություններից», — շարունակում է փորձագետը։

«Մարդաբան Կլոդ Լևի֊Ստրոսի կարծիքով, «բոլորս կաննիբալ ենք»։ Շվեյցարացի մարդաբան Մոնդխեր Կիլանին նշում է, որ արդյունաբերական սպանդանոցներում որոշ մեթոդների կիրառությունը նվազեցնում է բարբարոսության ու քաղաքակրթության միջև հեռավորությունը», — ասվում է հոդվածում։

Նորացնելով հարաբերություններն անցյալի հետ, որը մարդը կարծես թե ուզում էր մոռանալ (հռոմեացիները հաճախ արյուն էին խմում, դատապարտյալների միսը հայտնի ճաշատեսակ էր միջնադարյան Չինաստանում), նա կանիբալիզմին նոր կարգավիճակ է տալիս, ինչպես պարզաբանում է լրագրող Մարկ դե Բոնին․ «Նոր միտումը նրանում է, որ դրական լույսի տակ ներկայացվի ուրիշ մարդու միսն ուտելու գայթակղությանը տրվելու գաղափարը՝ սեփական ուժը՝ ինքդ քո վրայով անցնելով մեծացնելու համար»։

«Կլոդ Լևի֊Ստրոսը կաննիբալիզմ է համարում մի մարմնի (մարդու կամ կենդանու) մասը մեկ այլ մարմնին (մարդու կամ կենդանու) միացնելու ցանկացած պրակտիկա: Նա երկու երևույթ է համեմատում, որոնք կաննիբալիզմի պրակտիկաների շարքին է դասում․ կուռու դեգեներատիվ հիվանդության առաջացումը (Պապուա Նոր Գվինեայի ժողովուրդների մոտ) և Կրեյցֆելդտ֊Յակոբի հիվանդությունը, որոնք երկուսն էլ օրգանների տրանսպլանտացիայի հետ են կապված և թերապևտիկ կաննիբալիզմի տեսակ կարող են անվանվել», — գրում է հրատարակչությունը։

«Մագնուս Սոդերլունդը, կամ դրանից առաջ Ջոնաթան Սվիֆթն առաջարկում են կաննիբալիզմին պաշտոնական բնույթ տալ և հավասարեցնել ամենասովորական սպառման հետ․ պետք է այն տնտեսապես և էկոլոգիապես շահութաբեր դարձնել։ Արդյո՞ք մեր հասարակությունում կաննիբալիզմի տարածման շուրջ առաջացող խորհրդանիշային, տնտեսական ու սանիտարական պատնեշներն անանցանելի են։ Ո՞ր դեպքում կարող է նեոկաննիբալիզմը խելքին մոտ համարվել»,- գրում է Պարիզը։

«Այս հարցին մենք փորձել ենք պատասխանել 2018 թվականին՝ ապագայի սննդի վերաբերյալ Martinière Diderot լիցեյի հետ համատեղ իրականցվող հետազոտական նախագծի շրջանակներում։ Դիզայն֊ֆիքշն մեթոդաբանության օգնությամբ մենք ծայրահեղ սցենարներ սարքեցինք՝մեր իրականությանը տարբեր ձևերով՝ ապագայի հնարավոր, հավանական և/կամ ավերիչ տարբերակների միջոցով նայելու նպատակով, տարբեր սցենարների նախատիպային կառուցման միջոցով կարողացանք ընդունված պրակտիկաների վերաիմաստավորման շուրջ դեբատների կազմակերպել», — պատմում է հոդվածի հեղինակը, ով նաև հետազոտության համահեղինակներից էր։

«Ակնառու իլյուստրացիա է իրագործվել «ապագայի ուտելիքի մասին դիզայն֊ֆիքշընի» շրջանակներում․ ներկայացված են թաղման նոր ծիսակարգի երեք երևակայական էտապներ՝ մեռածի մարմնից սպիտակուցների դուրս բերումը, համայնքի կողմից դրա սպառումը, մարմնի թաղումը հոգիների այգում։ Այդ իմմերսիվ սցենարն առաջարկում է կաննիբալիզմը որպես մշակութային տարբերակ դիտարկել, սպիտակուցների սպառման էվոլյուցիայի հնարավորություն է առաջարկում»,֊ նկարագրում է Ֆաննի Պարիզը:

«Հենց թաղման ծեսի ընտրությունը որպես նախատիպ «անմեղ» չէ և այս սեկտորի նորարարություններից է, որը կարողացավ իրագործել դիզայներ Էլեն Ռևաթ֊Դենթենսվիլը․ մահից հետո ծառ դառնալ, թաղման համակցություն սնկերի հիմքով, որոնք մարմնի քայքայումն արագացնում են, ակվամացիայի տեխնիկա կամ մարդու մարմնից բաղադրյալ պարարտանյութի ստացում», — նշում է հեղինակը։

«Այս համատեքստում մի շարք խնդիրներ են առաջ գալիս․ հեղափոխվում է մսի արտադրության ոլորտը, բուծվող մսի թեմայով առաջացող վեճերը տարածվում են նաև մարդու մսի սպառման թեմայի վրա, ինչպես նկատվում է Լիոնում L’Oréal ընկերության Episkin «մարդու մաշկի աճացման ֆաբրիկայում», ինչն արվում է կոսմետիկայի փորձարկման համար», — շարունակում է մարդաբանը։

«Մագնուս Սոդերլունդի պրովոկացիոն դիրքորոշումը ստիպում է մտածել մեր հասարակությունում, կամ, ավելի գլոբալ՝ մեր մոլորակի վրա մարդու տեղի մասին․ արդյո՞ք գոյատևելու համար մենք պաշտոնական կարգավիճակ կտանք կանիբալիզմին՝ կոտրելով արևմուտքի ամենաարմատացած տաբուներից մեկը», — ամփոփում է Պարիզը։

 

 

Tekali Taxi