Գլխավոր / Բանտ / 21-ամյա կալանավորին հայտնաբերել են մահճակալից կախված

21-ամյա կալանավորին հայտնաբերել են մահճակալից կախված

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, «Արմավիր» բանտում հայտնաբերվել է 21-ամյա Սարգիս Աբելյանի դին՝ 2-րդ հարկի մահճակալից մարզահագուստի ամրակապով կախված վիճակում։

Աբելյանը մեղադրվում էր քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով (ավազակություն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, նշված է հաղորդագրությունում։

Tekali Taxi