Home / Հայաստան / Զոհված Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ

Զոհված Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ

Ռուսաստանում պայթյունի հետևանքով մահացած Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ: Armtimes.com-ի տեղեկություններով, նա այդ կարգավիճակով հարցաքննվել էր ՀՔԾ-ում:

Վկայի կարգավիճակի վերաբերյալ տեղեկությունը կայքի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, սակայն այլ մանրամաներ չնշեցին:

Երևանի նախկին ոստիկանապետը համակարգում աշխատում էր 1995-ից թվականից: 2008 թվականի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ նա զբաղեցրել էր ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Խորհրդային բաժնի պետի պաշտոնը: Կարապետյանը Երևան քաղաքի ոստիկանապետի պաշտոնից ազատվեց 2016 թվականին Սարի թաղում տեղի ունեցած բախումներից հետո:

Tekali Taxi