Նոյեմբերի 28-ին Ռուսաստանում, դեռևս անհայտ հանգամանքներում, շինությունում գազի պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով մահացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամանակին ոստիկանությունում խոշտանգված Գրիշա Վիրաբյանը պնդում էր, որ իրեն խոշտանգողներից է եղել Երևանի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Աշոտ Կարապետյանը։