Home / Կրթություն / Տարվա բառ է ճանաչվել «they»֊ը

Տարվա բառ է ճանաչվել «they»֊ը

Ամերիկյան Merriam-Webster բառարանը տարվա բառ է հռչակել գենդերային չեզոք «they» (նրանք) դերանունը։ Այն ժամանակակից անգլերենում կիրառվում է իրենց որպես կին կամ տղամարդ չսահմանող անձանց մասին, կամ երբ սեռը չի նշվում։

Այս տարվա ընթացքում «they» բառի որոնումներն ամերիկյան բառարանում աճել են 313%֊ով։

«they»֊ը անգլերենում երրորդ դեմք եզակի թիվ ունեցող դերանուն է, բայց քանի որ եզակի թվով և սեռը չնշող դերանուն չկա, գենդերային չեզոքություն ապահովելու նպատակով կիրառվում է «they»֊ը։

Merriam-Webster֊ի նախորդ տարիներին հայտարարված տարվա բառերն են՝

2018: justice (արդարություն)

2017: feminism (ֆեմինիզմ)

2016: surreal (սյուրռեալ)

2015: -ism (-իզմ)

2014: culture (մշակույթ)