Home / Դատարան / ՍԴ անդամների վաղ կեսաթոշակի օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ

ՍԴ անդամների վաղ կեսաթոշակի օրինագիծն ընդունվեց ամբողջությամբ

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:

Երեկ խորհրդարանըն առաջին ընթերցմամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը,  մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու պարագայում մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

«Իմ քայլի» և Կառավարության կարծիքով, սա՝ իրավական ճանապարհներից մեկն է, որ թույլ կտա լուծել կամ մասնակիորեն լուծել Սահմանադրական դատարանի շուրջ ձևավորված փակուղային իրավիճակը։ Կառավարությունը մոտ մեկ ամիս առաջ էր հավանություն տվել օրենսդրական փաթեթին և այն ներկայացրել ԱԺ:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դեմ էին քվեարկել օրինագծին, ինչպես նաև հայտարարել, որ դեմ են քվեարկելու նաև երկրորդ ընթերցման ժամանակ։