Վրաստանում Ֆինանսների նախարարությունը գանձում է դրել «Ռուսթավի 2», «Թիվի Փիրվելի» և «Կովկասիա» հեռուստաընկերությունների հաշիվների վրա․ հաշվի ցանկացած համալրում կգանձվի՝ պատքերը մարելու համար։ Ալիքների մենեջմենթի ներկայացուցիչների խոսքով, դա փաստացի նշանակում է ընդդիմադիր ԶԼՄ֊ների հեռարձակման դադարում։ Պատժամիջոցները բնականաբար չեն տարածվել իշխանամետ ալինքերի վրա, որոնց պարտքերի ծավալը հասնում է միլիոնների։
Միջոցներից զրկված լրատվականների ներկայացուցչները հայտնում են, որ հոկտեմբերի 1-ից կուտակված պարտքը մարելու համար իրենց մեկ աշխատանքային օր են հատկացրել։
Դեռ օգոստոսի վերջում Ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին գովաբանել է «Թիվի Փիրվելի» և «Կովկասիա» հեռուստաալիքներին՝ վճարումները ժամանակին կատարելու համար։ Այն ժամանակ նախարարն անպատասխանատու վերբերմունքի համար քննադատում էր «Ռուսթավի 2», «Իմեդի» և «Մաեստրո» հեռուստաալիքներին։
««Ռուսթավի 2», «Իմեդի» և «Մաեստրո» ալիքները պետբյուջեին պարտք են համապատասխանաբար 28, 19 և 8 մլն լարի։ Պարտքերը տարիներով կուտակվում էին, հետո համաներման նման ինչ որ բան էր հայտարարվում, ու ամեն ինչ սկսվում էր նորից։ Կարծում եմ այս հարցը պետք է մեկընդմիշտ լուծել։ Բացատրեմ․ այստեղ կան ավելի փոքր լրատվականներ, որոնք ժամանակին վճարում են հարկերը՝ «Փիրվելի», «Կավկասիա»։ մենք նույն օրենսդրական հարթությունում ենք գտնվում և օրենքը պետք է գործի բոլորի համար», – ասել էր նախարարը այն ժամանակ։
«Հիմա, երբ մի քանի ամիս առաջ գովաբանված լրատվամիջոցների հաշվիվների վրա գանձում է դրվում, իսկ «Իմեդին» ու «Մաեստրոն» շարունակում են աշխատել, սա նմանվում է իշխանությունների կwղմից՝ անկախ ԶԼՄ֊ներին ճնշելու փորձի»,- ասում է «Մեդիայի զարգացման հիմնադրամի» տնօրեն Թամար կինցուրաշվիլին։ «Սա պատկերավոր ցույց է տալիս, թե ինչպես են իշխանությունները ընտրություններից առաջ գործի դնում անհարմար ԶԼՄ֊ներին չեզոքացնելու բոլոր լծակները։ Այս լրատվականները կարծես փուշ լինեին իշխանությունների կոկորդում, հիմա հիմա նրանց ճնշելու տենդային փորձերը մաքսիմումի հասան։ Պետք է զգուշացնեմ․ ինչքան շատ են իշխանությունները խեղդում ԶԼՄ֊ներին, այնքան առագ է ավարտվում, նրանց կառավարումը»։
Դեկտեմբերի 26-ի երեկոյան «Փիրվելի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Ինգա Գրիգոլիան հայտարարությամբ հանդես եկավ ընկերության գրասենյակի մոտ հավաքված ցուցարարների առաջ։ Նա ֆինանսների նախարարությունից պահանջեց պարտքը մարելու ժամկետը երկարաձգել մինչև հունվարի 15, նաև «Իմեդի» ու «Մաեստրո» հեռուստաընկերություններից պահանջել միլիոնները։ Իշխանությունները դեռևս կոմպրոմիսի չեն գնում։