Home / Ոստիկանություն / Տարեց տաքսիստին ծեծած «Բրաբուսի» վարորդը բերման է ենթարկվել․ ոստիկանություն

Տարեց տաքսիստին ծեծած «Բրաբուսի» վարորդը բերման է ենթարկվել․ ոստիկանություն

Ոստիկանությունը հայտնաբերել ու բերման է ենթարկել երեկ Պռոշյան փողոցում տաքսու վարորդին ծեծած Բրաբուսի վարորդին:

«Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը Բաղրամյան պողոտայում հայտնաբերվեց և մեքենայով հանդերձ բերման ենթարկվեց Ոստիկանության Արաբկիրի բաժին։ Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են», – ասվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ֆեյսբուքի օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, ինչպես է 010 OD 10 պետհամարանիշով Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ապա իջնում մեքենայից և ձեռքերով ու ոտքերով ծեծում տարեց տաքսու վարորդին։