հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / «Նեղություն է, բան չունեմ ասելու». Ալավերդու կարի արտադրամասը գործադուլ է անում

«Նեղություն է, բան չունեմ ասելու». Ալավերդու կարի արտադրամասը գործադուլ է անում

Ալավերդու նորաբաց կարի արտադրամասի 150 աշխատակիցները գործադուլ են հայտարարել։  Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին նրանք դադարեցրել էին աշխատանքները, փակել էին արտադրամասի մուտքի դուռը և թույլ չէին տալիս գործատուին՝ Կարեն Դասոյանին դուրս գալ շենքից, մինչև վերջինս չվճարի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը։ 

Երկար բանակցություններից հետո, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, գործատուն համաձայնել է աշխատավարձի մի մասը վճարել երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին, իսկ մնացածը՝ ապրանքի առաջին խմբաքանակի դիմաց պատվիրատուից գումար ստանալուց հետո։

«Որ մենք էս հիմնարկությունը բացել ենք, ամենադեմից ես ասել եմ, որ «ժողովուրդ ջան, նոր բացվող հիմնարկություն է, առաջին երեք ամիսը դժվար է լինելու, մանավանդ առաջին ամիսը»», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արդարանում է Դասոյանը։

Ըստ նրա, արտադրանքի առաջին խմբաքանակը նոր է ճանապարհվել Ռուսաստան։ Պատվիրատուին դեռևս չի հասել։ Մինչդեռ պատվիրատուն, ըստ պայմանագրի, վճարումները կկատարի ապրանքի տեղ հասնելուց հետո միայն։ Գումար, բնականաբար, դեռ չի ուղարկվել, ինչի հետևանքով էլ ինքը չի կարողանում վճարել աշխատավարձերը․ «Նեղություն է, բան չունեմ ասելու․․․ բայց ես իրանց ասեցի՝ ես իմ կողմից որոշ գումար կտրամադրեմ, էն էլ երբ որ կփոխանցեն, էդ սաղ փողերը ձերն է։ Հիմա իմ մեղքը որն ա, ինձ ո՛չ փող են փոխանցել, որ ես ասեմ՝ փողը փոխանցել են, ես չեմ տվել»։

Աշխատակիցները, այդ թվում նաև արտադրամասի գործադիր տնօրենն ու մյուս պատասխանատուները նշում են, որ աշխատանքի դուրս չեն գա՝ մինչև չստանան իրենց աշխատած օրերի դիմաց վճարը։ Գործադուլի մասին նրանք տեղյակ են պահել նաև մարզպետին, սակայն դեռևս արձագանք չեն ստացել։