Home / Մարզեր / Վիկտոր Համբարձումյանի արածը ո՞րն էր

Վիկտոր Համբարձումյանի արածը ո՞րն էր

Տեսանյութում հարցերին է պատասխանում Կամո Գիգոյանը՝ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող։ Բյուրականում էինք հունվարի 14-16-ը։ Ֆեյսբուքում՝ Աստղադիտարանի էջում գտանք Գիգոյանի կենսագրությունը, որը ներկայացնում ենք՝ կրճատումներով․ ծնվել է Ալավերդու տարածաշրջանի Շնող գյուղում։ Ավարտելով ԵՊՀ–ի Ֆիզիկայի ֆակուլտետը «Աստղաֆիզիկա» մասնագիտացմամբ` ընդունվել է Բյուրականի աստղադիտարան և միացել 2,6մ հայելու տրամագծով աստղադիտակի լաբորատորիայի թիմին։ 1994թ–ին պաշտպանել է իր թեկնածուական ատենախոսությունը: Գիգոյանի հետազոտությունների հիմնական ուղղություններն են ուշ սպեկտրային դասերին պատկանող աստղերը և 2MASS և IRAS աղբյուրները։ 2015-2018թթ․ նա մասնակցել է Բյուրականի դիտողական արխիվի թվայնացման ծրագրին։