Գարիկ Ենգիբարյանի տեսանյութը բաղկացած է երեք մասից․ հուզումներ, հարվածներ և զոհաբերություն։ Այն ավարտվում է հետգրությամբ, որում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռան լանջից խաղաղության կոչով է հանդես գալիս ԱՄՆ և Իրանի միջև լարվածության ֆոնին։ Սյուժեի իրադարձությունները տեղի են ունեցել 2019-ի դեկտեմբերին և 2020-ի հունվարին Իրաքում։ Դրանց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, որոնց մեծ մասը զինվորական չեն եղել։