հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Քոչարյանի պաշտպանները դեռ «վախենում են» 2008-ի մարտի 1-ին հարազատ կորցնելուց

Քոչարյանի պաշտպանները դեռ «վախենում են» 2008-ի մարտի 1-ին հարազատ կորցնելուց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին։ Պաշտապնները նկատողություն ստացան նիստին չներկայանալու և «գործի քննության բնականոն ընթացքը խոչընդոտելու» համար։

Հիշեցնենք, որ Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Քոչարյանի և Սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ մեղադրվող նախկին փոխվարչապետ Գևորգյանի պաշտպանները ի նշան բողոքի չէին ներկայացել հունվարի 21-ի նիստին, ինչի պատճառով այն հետաձգվել էր։

Նիստը բոյկոտելով՝ պաշտապններն պահանջում էին պատասխանատվության ենթարկել Մարտի 1-ին սպանված Սամվել Հարությունյանի հորը՝ Էդիկ Հարությունյանին, ով հունվարի 9-ի նիստին, առարկելով պաշտպանների՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությանը, նշել էր․ «Թող հարգելի պաշտպանները հարգեն Մարտի 1-ը, թե չէ կհայտնվեն մեր տեղում»։ Ըստ պաշտպանների, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը սպառնացել է նրանց սպանված հարազատ ունենալով, իսկ դատավորը սպառնալիքը թողել է անարձագանք, այսինքն՝ չի ապահովել դատավարական պատշաճ ընթացակարգը։

Հիշեցնենք, որ նույն պատճառաբանությամբ ավելի վաղ՝ հունվարի 14-ին, նիստին չէր ներկայացել նաև Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալի՝ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, ինչի պատճառով հետաձգվել էր նաև հունվարի 14-ի նիստը։

Դատավոր Աննա Դանիբեկյանն այն ժամանակ հայտարարել էր, որ հունվարի 9-ի նիստի ձայնագրությունները ուսումնասիրվել են, և դրանցում որևէ սպառնալիք՝ կապված սպանված հարազատ ունենալու հետ, չի հնչել: Դանիբեկյանը նշել էր, որ եթե պաշտպանության կողմն այդտեղ սպառնալիք է տեսնում, կարող է դիմել համապատասխան դատավարական գործողությունների:

Պաշտպաններ Հովհաննես Խուդոյանը, Արամ Օրբելյանը, Հայկ Ալումյանը, Ռոբերտ Սահակյանը, Արամ Վարդեվանյանը, Էրիկ Ալեքսանյանը և Վարդգես Գևորգյանը նկատողություն ստացան։

Քոչարյանի փաստաբանական թիմը հայտարարեց, որ պատրաստվում է ինքնաբացարկի հերթական միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին: