Home / Հայաստան / Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դժվարանցանելի են Երևան-Ապարան ավտոճանապարհի 68-70 կմ-ն, Սոթք-Քարվաճառ, Կայք-վարդենիս, Սիփան-Գեղաձոր, Արագածոտնի մարզի Եղիպատրուշ և Մռավյան գյուղերի, Ծաղկահովտի տարածաշրջանի ավտոճանապարհները:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների, Կապան-Գորիս ավտոճանապարհներին, ինչպես նաև Սարավան-«Զանգեր» և Սիսիան-«Զանգեր» հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է:

Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ միայն բեռնատարների համար. ռուսական կողմում կա կուտակված 580 բեռնատար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։