Տեսանյութում զոհված զինծառայողների մայրերը պատմում են, որ իրենց որդիների սպանությունները կատարվել են նույն զորամասում, թվարկում են դեպքերի պատասխանատուների և վկաների անունները և որոշ մանրամասներեն ներկայացնում։ Երկու դեպքերն էլ որակվել են որպես ինքնասպանություն։
Խոսքը 2016 և 2018 թվականներին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում՝ Արմավիրի մարզից զորակոչված երկու ժամկետային զինծառայողների մահվան դեպքերի մասին է։ 2016 թվականի հուլիսի 3-ին «ինքնասպանություն գործեց» Արսեն Մխիթարյանը: Զենքի վրա չկան մատնահետքեր, չկա գնդակը, որից մահն է վրա հասել։ Ծնողները տեղեկություններ ունեն, որ «Արսենին չեն թողել ծառայի», իսկ մահվան մեջ մեղավորները հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Գործի մասին մանրամասն՝ այստեղ
2018 թվականի մայիսի 6-ին «ինքնասպանություն գործեց» Լևոն Թորոսյանը։ Ըստ ռազմական փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանի՝ Թորոսյանին սպանել են՝ նախ ուժեղ հարված հասցնելով ամորձիների շրջանում, ինչի մասին վկայում է դատաբժշկական փորձաքննությունը, ապա կրակել են նրա վրա։ Արմունկների շրջանում քերծվածքներ կան, որոնք առաջացել են դին քարշ տալիս։ Ծնողները տեղեկություն ունեն, որ վերադասները «սամավոլկայի համար» են որդուն ճնշել։ Գործի մանրամասներն՝ այստեղ
Epress.am Լուրեր Հայաստանից