Մի քանի ամիս առաջ պատմել էինք Պանաիլա Դինգլյանիդիի մասին։ Պալոն՝ Հայաստանի բոքսի կանանց հավաքականի հիմնադիրներից է։ 2018-ի հեղափոխությունից ոգևորված` նա Դիլիջանի սպորտդպրոցում բոքսի պարապմունքներ էր կազմակերպել, ինչի համար չէր վարձատրվում։ Ծանոթանալով դպրոցի խնդիրներին՝ զարգացման պլան էր մշակում, առաջարկներով դիմում էր տնօրենին և քաղաքապետարանին։ Երբ պարզ դարձավ, որ տնօրինությունը չի պատրաստվում փոխել Հանրապետական կուսակցության օրոք հաստատված գործելաոճը, իսկ դպրոցը տարիներ շարունակ ֆինանսավորում է ստացել չաշխատող հաստիքների համար, Պալոյի և իր սաների մուտքը սպորտդպրոց արգելվեց։ Պալոն իմացածը հրապարակում էր ֆեյսբուքի միջոցով, ինչին ի պատասխան դպրոցի տնօրինությունը արշավ նախաձեռնեց՝ դպրոցականների ներգրավմամբ։ Ապօրինությունների մասին փաստերը Պալոն ներկայացրել է դատախազություն։ Մանրամասները՝ տեսանյութում.