2012 թվականին պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար նշանակված Արծրուն Հովհաննիսյանն ազատման դիմում է գրել, ինչի մասին հայտնել է Ֆեյսբուքի միջոցով։ Հովհաննիսյանի հետ կապ հաստատել և պարզել՝ կոնկրետ ինչո՞վ է նա այսուհետ զբաղվելու, չհաջողվեց․ հեռախոսազանգերը մնացին անպատասխան։ Գրառման մեջ նշվում է, որ 23 տարիների ընթացքում երազել է զբաղվել ռազմական կրթությամբ։
«Հարգելի գործընկերներ, ես այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը: Շնորհակալ եմ բոլորին համատեղ ծառայության համար։
Առաջին հերթին շնորհակալ եմ իմ բոլոր ղեկավարներին:
Շնորհակալ եմ ՀՀ ԶՈՒ-երի յուրաքաչյուր զինվորին և սպային, որ լիազորված եմ եղել և պատիվ եմ ունեցել հանրությանը ներկայացնել նրանց շահերը:
Շնորհակալ եմ բոլոր լրատվամիջոցներին համատեղ աշխատելու համար:
Ծառայության 23 տարիների ընթացքում երազել եմ զբաղվել ռազմական կրթությամբ: Ուրախ եմ, որ իմ ծառայությունը Հայաստանի Հանրապետության ԶՈւ-երում շարունակելու եմ հենց ռազմական կրթության ոլորտում:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը», ֊ գրել է Հովհաննիսյանը: