հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Դատարանը Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց

Դատարանը Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը՝ գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ 

Հիշեցնենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը մեղադրվում էր 7 մլն դոլար կաշառք ստանալուն  օժանդակելու մեջ։ 2019 թվականի հունվարին Մայրապետյանին թույլատրվել էր մեկնել արտերկիր՝ բուժման նպատակով։

Գործարարի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել եւ 15 միլիոն դրամ վճարել հայտնի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր Ռուբեն Ֆանարջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Սակայն վարույթն իրականացնող մարմնի կանչով Մայրապետյանը չի ներկայացել եւ անձնական երշխավարություն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը ՀՔԾ: Իսկ մարտի 3-ին խոշոր գործարարի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, եւ միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար։