Արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկություններով՝ թղթային և այլ տեսակի հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ գովազդ է իրականացվում սոցիալական ցանցերում, ինչպես նաև Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում։ Վերջիններս, սակայն, չունեն համապատասխան արտոնագիր և չեն համագործակցում բանկերի հետ: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ստորև ներկայացնում ենք նշված ընկերությունների անվանացանկը’
«Varker СС», «MASTER CREDIT», «CREDIT INFO, Good lnfo», «Varker 1 JAMUM», «Gold Kredit Kapital», «Արագ գումար», «Shtap Gumar Varker», «Varkayin.am»,«varkam.am», «arag gumar», «Shtap Gumar», «Բիզնես վարկեր», «Արագ վարկեր», «Varker Aranc Gravi», «Վարկերի տրամադրում», «Varker», «Varker CC», «Varker Online -Վարկեր օնլայն», «Varkayin.am», «Գումար Մեկ Օրում», «Shtap Gumari Tramadrum», «Տրամադրում», «Գումար առանց գրավի»:
Քննչական կոմիտեն կոչ է անում Նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց դիմել Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժիններ: