Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը այսօր առավոտյան գրություն է հղել ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ առաջարկելով որոշ սոցիալական երաշխիքներ ու լուծումներ նախաձեռնել ինքնամեկուսացման և արտակարգ իրավիճակի շրջանում աշխատանքը դադարեցրած անձանց համար:
Մասնավորապես, արհմիությունն առաջարկել է աջակցության ծրագրեր մշակել օրավարձով աշխատողների վարձատրության, աշխատանքը դադարեցրած անձանց կողմից կոմունալ վճարումների և հարկային պարտավորությունների, վարձակալությամբ վերցրած տարածքներում աշխատող փոքր բիզնեսի ու ԱՁ-ների վարձավճարների պարտավորությունների համար, ինչպես նաև ուշադրություն դարձնել ոչ-ֆորմալ զբաղվածությամբ (չգրանցված աշխատողներ) անձանց:
«Առաջարկեցինք նաև լրացուցիչ անվտանգության միջոցառումներ ու ստանդարտներ սահմանել “gig-economy” ոլորտում (առաքումներ և հավելվածով կանչվող մեքենաներ) ներգրավված աշխատողների համար», ֊ նշված է Պետհիմնարկների արհմիության գրության մեջ: