Կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը 17.03.20թ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գոհար Հովհաննիսյանը։
ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք է տրվել։
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ծեծի էր ենթարկվել երևանյան Սեյ Չիզ սրճարանի մարքեթինգի տնօրեն Սերգեյ Սարգսյանն, ով մինչ այդ տեսանյութ էր հրապարակել Էջմիածնի հայտնի նշանդրեքին մասնակցած կնոջ վերաբերյալ։ Սարգսյանը տեղեկացրել է, որ տվյալ տեսանյութը հրապարակելուց ժամեր անց նրան է մոտեցել երեք անծանոթ դիմակավորված անձ և հարձակվել իր, իսկ ավելի ուշ՝ նաև այլ աշխատողների վրա, որոնց թվում է նաև Սարգսյանի կինը։