Կորոնավիրուսով վարակվածության նոր դեպք Հայաստանում չի հայտնաբերվել․ մինչ օրս հետազոտվել է 120 հոգի, վերջին 9 կասկածելի դեպքերով թեսթերի արդյունքները հայտնի են դարձել քիչ առաջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ, բոլորը բացասական են եղել, այսինքն՝ վիրուս չի հայտնաբերվել։
Նշենք, որ մարտի մեկին հաստատվել է Հայաստանում կորոնավիրուսի առաջին (և դեռևս միակ) դեպքը՝ 29 տարեկան ՀՀ քաղաքացու մոտ, ով նախօրեին ժամանել էր Թեհրանից:
Նրա հետ նույն օդանավով Հայաստան եկած քաղաքացիները` և ուղևորները, և անձնակազմը, դիմակով են եղել, օդանավակայանից դուրս են եկել առանձին ուղիով և վտանգ չեն ներկայացրել շրջապատող մարդկանց համար: Այնուամենայնիվ, կորոնավիրուսով հիվանդ քաղաքացուց երկու շարք առաջ և երկու շարք հետ նստած ուղևորները մեկուսացվել են 14 օրով: Մեկուսացվել են նաև այն մեքենաների վարորդները, որոնք փոխադրել են նրանց։
Ընդհանուր առմամբ՝ մեկուսացվել է 32 հոգի («և նրանցից մեկի շունիկը»)։ Նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում։
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2527547504128200/?__xts__[0]=68.ARAuKpXze7qWLc5mP77i9GNQpqxMsIt1ixn9kXyaN6CO3snNOHi6Fgbl14ElwycqKAsOyTae9x-ZKoddDgOGXQkUvFGhuR9uVxvHhRNTqgBl8J0VPDy2pIyMpTuymI0tv2CLKuUjHWqqXNKTGS9NccAaICD-cCks7d5YB1F3ylCzGSZbR57NKipqMblVfNtOsLckhtZ1Md1mm9GWlII39_2wxddrXIG_LDfag0MDfXQ5lSab9L-EzOK7dsFsmTK5ib2vO_58yFmB4UIZ1xxQCJBK_JmNFwDQnftaNh3ALWgIixTRkrFwgq9PAwMPb5FjQEqqBjuHqFoumVOMlE0HTHaASeHEcFXAeJB0xJ5WJiRFwYmSmPsiRxHaxAbXGCYrbRj5mTBGZEXt18K6eFRGFOoFLW0JfynA9bkRU17x_UEgbWnkXmICF8C3O7hTb1_TnWbAqda-pz0AVko0v_h7unqikoINPJQ_fo9Iewzqfct5qw_yD70DLFUzkwgTYY5EQWLjIQ&__tn__=H-R
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղորդմամբ, նրանց շփումը արտաքին աշխարհի հետ բացառված է։ Նրանց հետ շփվող, այդ թվում՝ սնունդ մատակարարող, անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։
Նրանցից ոչ ոքի մոտ վարակվածության ախտանշան չկա։ Անցկացված բոլոր թեսթերի արդյունքները բացասական են։ Վիրուս չի հայտնաբերվել նաև կորոնավիրուսով վարակված տղամարդու կնոջ մոտ, ով նույն ինքնաթիռով ժամանել է Թեհրանից։
Թեև Հայաստանում համաճարակ չկա, որոշվել է ժամանակավոր փակել ուսումնական հաստատությունները․ բարձրագույն, նախնական (արհեստագործական) մասնագիտական, միջին մասնագիտական, դպրոցական, նախադպրոցական և արտադպրոցական հաստատությունները չեն գործի մարտի 2-ից մինչև մարտի 8-ը։