Մարտի 16-ին ծեծի է ենթարկվել երևանյան Սեյ Չիզ սրճարանի մարքեթինգի տնօրեն Սերգեյ Սարգսյանն, ով մինչ այդ տեսանյութ էր հրապարակել Էջմիածնի հայտնի նշանդրեքին մասնակցած կնոջ վերաբերյալ։ Սարգսյանը տեղեկացրել է, որ տվյալ տեսանյութը հրապարակելուց ժամեր անց նրան է մոտեցել երեք անծանոթ դիմակավորված անձ և հարձակվել իր, իսկ ավելի ուշ՝ նաև այլ աշխատողների վրա, որոնց թվում է նաև Սարգսյանի կինը։
https://www.facebook.com/cheesofrenik/videos/3518958251507847/
«Հարգելի ընկերներ և լրագրողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ 15/03/2020-ին fb սոցիալական ցանցի իմ անձնական էջում տեղադրել եմ մի հումորային տեսահոլովակ, որում հայտնել եմ իմ աջակցությունը «էջմիածնեցի մորքուրին», ով կարողացել է լուծել խցանումների հարցը և որքան հեշտ է դարձել երթևեկելը Երևանի փողոցներով հենց նրա շնորհիվ:
Չորս ժամ անց, երբ ես գտնվում էի Say Cheese խանութի դիմաց, երեք անծանոթ, դիմակավորված անձինք մոտեցել են ինձ, արել են հարցադրում, թե արդյո՞ք ես եմ այդ տեսահոլովակի հեղինակը և առանց որևէ բացատրության խփել գցելով գետնին հարձակվել են ինձ վրա՝ հասցնելով հարվածներ ոտքերով և ձեռքերով: Այդ ամենը տեսնելով, կինս ու անձակազմի անդամները փորձել են կանխել հարձակումը, սակայն նույնպես ենթակրվել են ագրեսիվ հարձակման: Վաթսուն վայրկյան տևողություն ունեցող հարձկումից հետո անհայտ անձինք դիմել են փախուստի:
Դեպքից անմիջապես հետո հասցրել եմ ֆիքսել փախուստի դիմող անձանց պատկանող ավտոմեքենայի պետ. համարանիշը և անմիջապես կապնվել ՀՀ Ոստիկանություն և հայտնել դեպքի մասին: Ոստիկանության կողմից ձեռք բերած օպերատիվ տեղեկություններից պարզ է դարձել, որ տվյալ անձինք «Էջմիածնեցի մորքուրի» ազգականերն են:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ես ու կինս անցել ենք դատաբժշկական փարձազննություն», – ասված է գրառման մեջ։
Սերգեյ Սարգսյանից բացի, ծեծի են ենթարկվել սրճարանի հիմնադիր տնօրեն Անահիտ Միրզախանյանը և խոհարար Ջուլիետա Ալեքսյանյանը։ Ոստիկանությունը պարզել է, որ անհայտ անձանցից մեկն Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Արայիկ Մկրտչյանն է: