Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 28-ի։ Պացիենտների վիճակը գնահատվում է բավարար, վեց հոգի արդեն ամբողջությամբ բուժվել են, կա մեկ զոհ։ Խորհրդարանը համաճարակաբանական, կարանտինային, սանիտարահիգիենիկ ռեժիմների խախտման համար պատժիչ միջոցներ է սահմանել։ Այսօր Միլլի Մեջլիսի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն, խախտումներ թույլ տված ֆիզիկական անձինք կտուգանվեն 100-200 մանաթով (60-120 դոլար), պաշտոնատար անձինք՝ 1500-2000 մանաթով (900-1200 դոլար)։ Հանգամանքներից կախված, իրավախախտները կարող են ազատազրկվել մինչև 30 օր ժամկետով։
Այսօր Վրաստանում Կորոնավիրուսով վարակման երկու նոր դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 35 է։ Կարանտինի վիճակում գտնվում է 1008 քաղաքացի, ստացիոնար՝ 64, ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հայտարարությունում։
Ռուսաստանում վարակվածների թիվը 93 է, որից 53-ը՝ Մոսկվայում։ Մոսկվայի և Եկատերինբուրգի դպրոցներում դասապրոցեսը դադարեցված է։ Պետերբուրգում դասերն անց են կազվում ազատ կերպով։
Օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան արգելված է։ Եվրոպական երկրներից (նաև՝ Մեծ Բրիտանիայից), ԱՄՆ-ից, Ուկրաինայից կամ Բելառուսից ժամանած քաղաքացիները պարտավորվում են ինքնամեկուսացվել 14 օրով։
Չեչնիայում մարտի 16-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպք չի գրանցվել։ 25 քաղաքացիներ կարանտինի տակ են։ Դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել է մինչև ապրիլի 25, ԲՈՒՀ-երը մինչև մարտի 25-ը հեռահար ուսուցման են անցել։
Դպրոցներում դասապրոցեսի դադարեցման մասին պաշտոնական հայտարարությունից հետո մթերային խանութները Չեչնիայում արագորեն դատարկվում են։
Մարտի 16-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղում կորոնավիրուսի կասկածանքով թեստավորվել է 69 քաղաքացի։ Բոլոր թեստերի պատասխանները բացասական են եղել։ Ուսումնական հաստատություններում երկարաձգվել է գարնանային արձակուրդը, զանգվածային միջոցառումները չեղարկվում են։
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանում ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է։
Ընդհանուր առմամբ աշխարհում մինչ օրս գրանվել է նոր կորոնավիրուսով վարակման 187.375 դեպք, որոնցից 80․848-ը ապաքինվել են։ 7.477 հոգի՝ շուրջ 8 %-ը, մահացել է։