Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի նշանդրեքի մասնակիցների հետ, իսկ մյուս 6-ը` Երևանի արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է, հայտնում է առողջապահության նախարարությունը և կրկին կոչ անում`
✅Խուսափե’լ շնչառական վարակներով հիվանդների հետ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’լ անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ)
✅Հաճախակի լվանալ ձեռքերը` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո
✅Գրիպանման երևույթների առկայության դեպքում, չզբաղվել ինքնաբուժմամբ, դիմե’լ բժշկի:
✅Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով:
Նշենք, որ այս պահին հաստատված 64 վարակվածներից առնվազն 37-ը, այդ թվում՝ դպրոցահասակ երեխան, Էջմիածնի նշանդրեքի մասնակիցներն են կամ նրանց հետ սերտ շփում ունեցած մարդիկ։ Նրանք արդեն 6 օր է՝ մեկուսացված են։ Դեպքերի մի զգալի մասն էլ կապված է մարտի 15-ին Երևանի արտադրամասերից մեկում հայտնաբերված դեպքերի հետ։
Վարակվածներից 2-ը թոքաբորբ ունեն, մնացածի առողջական վիճակը գնահատվում է բավրար։
Հիշեցնենք, որ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Կառավարությունն մարտի 16-ին որոշեց Հայաստանի ամբողջ տարածքում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարել։
Արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների և սահմանափակումների մասին ավելի մանրամասն՝ այստեղ, կանխարգելիչ այլ միջոցառումների մասին՝ այստեղ։