Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` Առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`
- Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
- Թարգմանիչներ
- Տվյալների բազա լրացնողներ
- Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:
Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:
Հետաքրքրված անձինք կարող են լրացնել հայտը կամ գրել [email protected] հասցեին։ Նամակի մեջ անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տվյալները` անուն, ազգանուն, հեռախոսի համար, մարզ/քաղաք, առցանց կամ ոչ առցանց աշխատելու հնարավորություն:
Կամավորների է հավաքագրում նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Կամավորներից հիմնականում պահանջվելու է աջակցել միայնակ տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց և օգնել առևտրի կազմակերպման հարցերում՝ առանց որևէ ֆիզիկական կոնտակտի: Կամավորներին կտրամադրվեն վարակումից պաշտպանվելու բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ովքեր կցանկանան ներգրավվել վերոնշյալ գործընթացում, կարող են լրացրեք այս հայտը։