Ապրիլի 2-ին՝ ժամը 11:15-ին, Վարդենիսի hիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի 12-ամյա բնակիչը հայտնաբերվել է իրենց առանձնատան հարակից անասնագոմի մուտքի մոտ՝ հակի թելից կախված:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով: