Դեկտեմբերի 17-ին, ժամը 21:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 34 շենքի բնակարաններից մեկում կախված քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Բնակարանի խոհանոցում հայտնաբերվել է 1967 թ. ծնված Արմենակ Ն.-ի դին (գազատար խողովակից կախված): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դին տեղի ուժերով իջեցրել են:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: