Այսօր առավոտյան և կեսօրից հետո Հայաստանում կորոնավիրուսից մահվան երկու դեպք է արձանագրվել. 72-ամյա ու 81-ամյա քաղաքացիները covid-19-ից բացի ունեցել են նաև ուղեկցող քրոնիկ հիվանդույթուններ: Այս մասին Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 12-ի: Մահացածների տաքիքը՝ 55, 68, 68, 72, 72, 73, 78, 78, 80, 81, 89, 93: Բոլորն ունեցել են թոքաբորբ, ուղեկցող քրոնիկ/ծանր հիվանդություններ։
Առողջապահության նախարարը նշել է նաև, որ փաստացի բուժում ստացող պացիենտներից ութի առողջական վիճակն այս պահին գնահատվում է որպես ծայրահեղ ծանր, քառասունինը՝ ծանր։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ի առավոտյան 11։00 դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 937 դեպք։ Վերջին մեկ օրում դեպքերի թիվն աճել է 16-ով։ Փաստացի բուժվում է 775 մարդ, առողջացածների թիվը մեկ օրում ավելացնել է 11-ով՝ հասնեկով 149-ի։ Ընդհանուր առմամբ արվել է ավելի քան 6000 թեստ, որոնցից 5144-ը՝ բացասական արդյունքով։
Նշենք նաև, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով:
Տիգրան Ավինյանն այսօր նշել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով, ինչը հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները, ինչպես նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով: Ավելի վաղ Առողջապահության նախարարը հայտնել էր, որ առաջիկայում նախատեսվում ընդհուպ մինչև 1000-1500 թեստ անել՝ ներկայիս 100-300 փոխարեն։