Home / Բանակ / Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գերռազմականացված մնալ, կարծում է Պետդեպը

Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են գերռազմականացված մնալ, կարծում է Պետդեպը

Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը խախտում են Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագիրը (ՍԶՈՒ), այս մասին ասվում է «Զինամթերքի, դրա տարածման և զինաթափման վերահսկողության վերաբերյալ համաձայնությունների և պարտավորությունների պահպանման» մասին ԱՄՆ պետական դեպարտամենտի ամենամյա զեկույցում։

Փաստաթղթի համաձայն, Հայաստանի զրահատեխնիկայի ընդհանուր թիվը 2019 թվականի դրությամբ գերազանցում է Ռազմական տեխնիկայի սահմանափակումների համաձայնագրով (TLE) սահմանված թույլատրելի նորմը, «նույն համաձայնագրի այլ կետերի խախտումները ևս անհանգստացնող են»։

Զեկույցում մտահոգություններ կան նաև Ադրբեջանի սպառազինության հետ կապված․ «երկրում ռազմական տեխնիկայի ծավալները 2019-ի ընթացքում շարունակել են գերազանցել TLE սահմանված քանակական սահմանափակումները, խախտվել են համաձայնության մի շարք կետեր»։

Պետդեպարտամենտն Ադրբեջանին մեղադրել է «2019 թվականի ընթացքում հիմնական զինավարժությունների մասին չտեղեկացնելու» մեջ, ինչը պահանջվում էր Վիեննայի փաստաթուղթը (VD11)։

Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանը 2007 թվականից «դադարեցրել է» համաձայնագրով սահմանված նորմերին հետևելը։ Այդ ժամանակվանից սկսած Ռուսաստանը շարունակում է խախտել իր ստանձնած պարտավորություններն ու պնդում է, որ չի էլ պատրաստվում հետևել սահմանափակումներին։

Հատուկ ուշադրություն է դարձվում այն փաստին, որ ռուսական զորքերի տեղակայումը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքում՝ առանց այդ երկրների համաձայնության, շարունակվել է նաև 2019 թվականին։