Home / Առողջապահություն / Լիբանանում իրավիճակը սրվում է, բռնությունը զանգվածային է դառնում

Լիբանանում իրավիճակը սրվում է, բռնությունը զանգվածային է դառնում

Լիբանանի ցուցարարները՝ արժույթի անկումից ու գնաճից զայրացած, դուրս են եկել կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նպատակով մտցված սահմանափակումների պայմաններում կառավարության ցուցաբերած անտարբերության դեմ բողոքի ակցիայի։

Կորոնավիրուսային պանդեմիան դադարեցրել էր համաժողովրդական բողոքի ակցիաները, որոնք շարունակվում էին 2019-ի հոկտեմբերից։

Բայց COVID-19 ճգնաժամն էլ ավելի է սրացրել խնդիրները, որոնց դեմ պայքարում էին ցուցարարները․ համատարած կոռուպցիայի, ծայրահեղ անհավասարության, վատթարացող կենսամակարդակի, գրեթե գոյություն չունեցող սոցիալական ապահովության, ռեգրեսիվ հարկային համակարգի հետևանքներն ավելի ծանր են համավարակի պայմաններում։ Ճգնաժամային այսպիսի իրավիճակում կառավարության չհամակարգված ու անհամաչափ գործողությունները խախլեցին հասարակության վստահությունն ու երկիրը տարան դեպի վերջին տասնամյակների ամենադաժան տնտեսական ճգնաժամ։

Կորոնավիրուսի համավարակից մի քանի ամիս առաջ արդեն Համաշխարհային բանկը կանխատեսել էր, որ 2020 թվականին Լիբանանում գործազրկությունն աճելու է 30-ից 50 տոկոսով։

Լիբանանյան լիրան ապրիլի դրությամբ արդեն կրկնակի արժեզրկվել է։

«Մենք սովից մեռնում ենք», – ապրիլի սկզբի բողոքի ակցիայի ժամանակ պատմում էր Տրիպոլիից մի տղամարդ: «Արժանապատիվ կյանք ենք ուզում», – ասում է մեկ ուրիշը: Անվտանգության ուժերը տուգանել էին տաքսու վարորդին՝ մեկուսացման կանոնները խախտելու համար, որից հետո նա հրկիզել է իր իսկ մեքենան: Ոստիկանների կողմից նկատողություն ստանալուց հետ, փողոցային վաճառողներն ապրանքները գետնին են լցնում։ Աշխատանքից զրկված շինարարն այլևս տան վարձի ու սննդի գումար չունենալով, փորձում է վաճառել երիկամը։

Արդեն ավելի քան մեկ ամիս շարունակվող մեկուսացման պայմաններում բնակչության մեծ մասն անաշխատանք է մնացել։ Պետության կողմից աջակցություն գրեթե չկա։ Խստացել էին սննդի հատկացման կետեր ստեղծել, բայց դա էլ չարեցին։ Առանձին բարեգործական նախաձեռնություններ են ստեղծվել, որոնք փորձում են հնարավորինս աջակցել կարիքավորներին, բայց, բնականաբար, չունեն բավարար ռեսուրդներ բոլորին աջակցելու համար։

Չնայած մեկուսացման հորդորներին ու մարդաշատ հավաքների ժամանակ վիրուսի տարածման վտանգին, մարդիկ ճարահատյալ դուրս են գալիս փողոցային բողքի ակցիաների։ Հանրահավաքներն ընթանում են ոստիկանության հետ բախումներով։