Home / Առողջապահություն / Փրկված կատուներ և շներ․ Բուչայի շրջան, Ուկրաինա

Փրկված կատուներ և շներ․ Բուչայի շրջան, Ուկրաինա

Հոստոմելի շների ու կատուների կացարանում ավելի քան վեց հարյուր կենդանի է ապրում, մեծամասնությունը՝ ռազմական գործողությունների գոտուց։ Կատուներին ավելի հաճախ են որդեգրում, գրեթե բոլոր շներն այստեղ են մնալու մինչև վերջ։ Տուն են տանում հիմնականում «զտարյուն» և փոքրիկ շունիկներին։ Բոլոր կենդանիներին հենց սկզբից ստերջացնում են, ինչը դուր չի գալիս հայտնի ցեղատեսակների բազմացմամբ փող աշխատողներին։

Ապաստարանը մշտական աջակցության կարիք ունի։ Կենդանիները հակադեպրեսանտների վրա են, արձագանքում են օդային տագնապի, ռմբակոծությունների և նույնիսկ ամպրոպի ձայներին. վախենում են, հարձակվում են միմյանց վրա, փոս են փորում հողի մեջ, գազազում են։

Կացարանին կարելի է օգնել նվիրատվություններով: Հաշվետվությունները պարբերաբար հրապարակվում են սոցցանցերում։ Կարելի է նաև գրել կամ զանգել՝ աշխատակիցները խոստանում են պատասխանել բոլոր հարցերին։ Մանրամասները՝ տեսանյութում (հասանելի են հայերեն ենթագրեր)․