Home / Բնապահպանություն / Օվկիանոսի պլաստիկը փակում է բոլորիս օդերը

Օվկիանոսի պլաստիկը փակում է բոլորիս օդերը

Prochlorococcus ցիանոբակտերիաները, որոնք արտադրում են երկրի թթվածնի շուրջ տասը տոկոսը, խոցելի են ծովերի՝ պլաստիկով աղտոտման ազդեցությունների նկատմամբ։ Communications Biology ամսագրում հրապարակված հետազոտության տվյալների համաձայն, պոլիէթիլենից և պոլիվինիլքլորիդից առանձնանում են նյութեր, որոնք ճնշում են այս միկրոօրգանիզմների պոպուլյացիայի աճը, նվազեցնում են նրանց արդյունավետությունն ու խանգարում լուսասինթեզի պրոցեսին։

Որպես կանոն, ծովային միջավայրում բնակվող կենդանիների համար պլատիկի հիմնական վտանգը դրա մեջ խճճվելն ու կուլ տալն է համարվում։ Պլաստիկից անջատվող քիմիական նյութերի մասին հետազոտությունները շատ չեն, քանի որ պլաստիկային պոլիմերների հիմնական մասը դիմացկուն և քիմիապես իներտ են համարվում։ Իրականում, չքայքայվելու և դիմացկունության համար պլաստիկի արտադրման պրոցեսում մի շարք քիմիական միացություններ են ավելացնում, հաճախ՝ պոլիմերիզացիոն լուծիչներ, քիմիական կատալիզատորբերի մնացորդներ, մետաղներ, գունանյութեր, հակապիրեններ,  ուլտրամանուշակագույն կայունացուցիչներ, հակաօքսիդանտներ, հակամիկրոբային նյութեր։ Այս բոլոր նյութերը կարող են առանձնանալ պլաստմասսայից ու ախտոտել ծովային ջրերը։

Սիդնեյի Մաքքուորի համալսարանից Սաշա Տետուի (Sasha G. Tetu) գլխավորած գիտական խումբն ուսումնասիրել է պլաստիկից առանձնացող նյութերի ազդեցությունը Prochlorococcus marinus ցիանոբակտերիաների վրա։ Այս միկրոօրգանիզմները կարևորագույն դեր են խաղում մոլորակի ածխածնային ցիկլում՝ արտադրելով Երկրի թթվածնի շուրջ տասը տոկոսը։

Օվկիանոսում հայտնվելով, պոլիէթիլենից և պոլիվինիլքլորիդից պատրաստված ապրանքները սկզբում ջրի մակերևույթին են լողում՝ աղբային հետքեր առաջացնելով։ Կարևոր է մակրոպլաստիկի լիկվիդացումն այս փուլում, քանի դեռ այն չի հասցրել վերածվել միկրոպլաստիկի։ Այսպիսի աղբային հետքերի արդյունավետ հայտնաբերման համար գիտնականները հեշտ տարբերակներ են առաջարկել՝ արբանյակային լուսանկարների կիրառությամբ։