ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր էջում մի սրտաճմլիկ տեքստ ա գրել, որտեղ հեղափոխական գործընթացների օրերն ա հիշել․ «… Հետո արդեն եղավ այն, ինչ եղավ` դագաղներ, սև ժապավեններ, ծաղկեպսակներ և այլն: Ամեն կերպ ինքս ինձ համոզում էի, որ անհնար է, որ մարդը, ում հետ կողք կողքի 6 տարի աշխատել եմ, միասին ճաշել ու սրճել, ճամփորդել, ով ինձ կորստի պահին ցավակցության ձեռք է մեկնել ու ինձ շատ թե քիչ ճանաչում է, ի վիճակի է կազմակերպել ու հրահանգել, որ բերեն իմ տան մոտ, իմ երեխաների աչքի առաջ սև ժապավեն կախեն…»։ Ըստ նրա, սև ժապավեններ կախելը կարող էր մահերի հանգեցնել։ Այ սենց ա նա դրա մասին գրում․ «…Բառացի ասացի հետևյալը. «Դուք չգրված օրենք եք խախտում: Մեկի նյարդերը չեն դիմանա սեփական երեխաների արցունքները տեսնելիս` արյուն կթափվի: Մի՛ արեք»։
Ես հիմա ուզում եմ դրան կարճ անդրադառնալ, որ լավաշ տեքստ չդառնա։ Դա շատ դժվար բան ա։ Ասելիք շատ կա։ «Քաղաքական» միավորը, որին նա անդամակցել ա, ժապավեններ կախելու առիթ տվել ա ոչ միայն որպես քաղաքական ակցիա կամ նույնիսկ որպես ակնարկ, այլ իրականում։ Քանի՞ մարդկանց մահվան պատճառ են դարձել նրանք։ Իրենց «քաղաքական» միավորի թիմային ու անհատական շահերի համար քանիսի՞ կյանքի վաստակն են յուրացրել։ Քանիսի՞ն են բանտ նետել՝ ճակատագրերը խեղելով։ Քանի՞ երեխայի արցունքների պատճառ են դարձել։ Քանի՞ ընտանիքիներ են խեղել։ Քանիսի՞ն են զրկել հայրենիքում ապրելու իրավունքից։ Իրենց հարստացման նպատակով բզկտված երկրից քանի՞սն են հեռացել։ Ինքը էդ «քաղաքական» միավորը ներկայացնող դեմք ա եղել ու հիմա զարմանում ա, նրբիկը… վիրավորվել ա սև ժապավենից… սիրտը չի դիմացել երեխեքի արցունքները տեսնելուց։ Օ՜յ… Ուրիշների երեխեքի արցունքները չի՞ տեսել, երևի։ Տեսել ա, հասկացել ա ու մինչև հիմա շարունակում ա կեղծել, մեր իրականությունը ծուռ հայելիների թագավորություն դարձնել։
Թողեք, տեսնենք ձեր ավիրածը ոնց ա ստացվում վերականգնել, էլի։ Չքվեք, էլի, մարդկանց մի երևացեք առժամանակ, գոնե։ Մի տաս տարի հետո գուցե արդեն էդքան թարմ չլինեն վերքերը ու հնարավոր լինի ձեզ լսել։ Մեր պրակտիկան ցույց ա տալիս, որ էդքան ա մեր հանրության քաղաքական հիշողությունը։ Ի՞նչ եք մտնում, մեղվի փեթակն անիմաստ բզբզում։
Սուրեն Սահակյան
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ