հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / «Գլորիայի» 115 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

«Գլորիայի» 115 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկաում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել է 115-ի։ Բացի փոխտնօրենից, վարակված աշխատակիցները, այդ թվում՝ հղի կինը, ախտանշաններ չունեն, բժիշկների ցուցումով մեկուսացել են, հայտնել է տնօրեն Բագրատ Դարբինյանը։

Հունիսի 2-ից պարետի որոշմամբ Հայաստանի ամենամեծ տեքստիլ ֆաբրիկայի աշխատանքը երեք օրով դադարեցվել էր, այն ժամանակ հաստատավծ վարակակիրները 39-ն էին։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Դարբինյանը նշել է, որ ֆաբրիկան փակելու ժամկետը երկարաձգվել է ևս 14 օրով։

«Եթե անգամ չերկարաձգեին, մենք էինք փակելու։ Հավես չունենք, «Գլորիան» դարձել ա քննարկման թեմա։ Պատվիրատուներն էլ, միևնույնն ա, արդեն դադարեցնում են։ Գերմանացին զանգել ա, որ լուրերով լսեցինք, որ ձեր մոտ էսքան վարակված ա, շնորհակալություն, հետ ուղարկեք հումքը։ Պատրաստվում ենք հետ ուղարկել», – ասել է Դարբինյանը։

Ավելի վաղ, երբ հայտնի էր ընդհամենը 3 հաստատված դեպքի մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն մի լուսանկար էր հրապարակել, որում երևում էր, ինչպես են ֆաբրիկայի՝ գերբեռնված ավտոբուսները, աշխատակիցներին տեղփոխում արտադրամաս։ «Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար», – գրել էր վարչապետը։