«Ինչո՞ւ ժողովրդի հաղթանակը պետք է վերադարձվի նախկին հանրապետական Ռազմիկ Մարգարյանին», – Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն անհանգստացած են․ մարզպետարանը կարող է վերադարձնել նախկին համայնքապետին։
Այժմ գյուղացիները սպասում են համայնքապետ Ռազմիկ Մկրտչյանի և մարզպետ Համբարձում Մաթևոսյանի միջև հանդիպման ավարտին։ Տեղի բնակիչներից մեկը պատմել է Epress.am-ին, որ այսօր առավոտյան մեկնարկած բողոքի ցույցն ընդհատվել է համայնքապետ Ռազմիկ Մկրտչյանի խնդրանքով։
Երկու տարի առաջ Մարգարյանը՝ ժողովրդի ճնշման ներքո, հեռանալու մասին դիմում էր ներկայացրել, ինչից հետո մարզպետ Գագիկ Միրիջինյանի որոշմամբ ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը։
Մինչ հեռացվելը, Մարգարյանն այս պաշտոնը զբաղեցրել էր 34 տարիների ընթացքում։ 2018-ին ցույցերի դուրս եկած գյուղացիներն ասում էին, որ այս ընթացքում Մարգարյանը զբաղված էր գյուղի թալանով։