2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 89 կողմ ձայներով ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Այն ներկայացրել էին իշխող «Իմ քայլը» խմբակցության ավելի քան հինգ տասնյակ պատգամավորներ, որոնք առաջարկում են դադարեցնել Սահմանադրական դատարանի 12 տարուց ավել պաշտոնավարած անդամների լիազորությունները, ինչպես նաև դատարանի նախագահի պաշտոնավարումը։ Այսպիսով, փոփոխվում է Սահմանադրության անցումային դրույթների 213-րդ հոդվածը։

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նիստին չէին մասնակցում։