Home / Բանտ / Բռնաբարություններն ու հարկադիր աբորտները վաղուց են օգտագործվում սիրիական բանտերում

Բռնաբարություններն ու հարկադիր աբորտները վաղուց են օգտագործվում սիրիական բանտերում

Սիրիական բանտերում ամենուրեք տարածված է սեռական բռնությունը, իսկ այդ բռնության զոհերին ընտանիքները հետո չեն ընդունում, գրում է գերմանական Der Spiegel ամսագիրը։

Փաստաբան և ակտիվիստ Ջումանա Սեյֆը, ով հիմնականում զբաղվում է կանանց իրավունքների պաշտպանությամբ, ավելի քան եկրու տարի ուսումնասիրում է սեռական բռնությունը Բաշար Ասադի ռեժիմի բանտերում։ Այդ ընթացքում նա բռնության ենթարկված հարյուրավոր մարդկանց պատմություններ է լսել։

Նա անձամբ զրուցել է ավելի քան 70 դատապարտյալի հետ, ովքեր պատմել են անձնական խուզարկության ժամանակ իրականացվող չարաշահումների, սեռական ոտնձգությունների, այլ բանտարկյալների հետ սեռական հարաբերությունների պարտադրանքի, սեռական օրգանների վնասման, հարկադրված աբորտների, էլեկտրաշոկերով կրծքին և սեռական օրգաններին հարվածների ու բռնաբարությունների մասին։

Ջումանա Սեյֆը համոզված է, որ Սիրիական ռեժիմը տարիներ շարունակ սեռական բռնությունը որպես զենք է օգտագործում, և այդ պրակտիկան պետք է հետաքննվի քրեական կարգով։

«Իրականությունն այն է, որ սեռական բռնությունը համակարգային կիրառություն ունի, ամենուրեք ու կանխամտածված օգտագործվում է մարդկանց զսպան ու ընդդիմությունը ճնշելու համար․ դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է», — նշում է Սեյֆը։

ՄԱԿ֊ի մարդու իրավունքների հանձնաժողովի հաղորդմամբ, սիրիական նվազագույնը 20 բանտերում բռնաբարում և ոտնձգությունների են ենթարկում կանանց և աղջիկներին, նվազագույնը 15-ում՝ տղամադկանց։

«Այս կապակցությամբ, Մարդու իրավունքների և սահմանադրական իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնը, որում աշխատում է Ջումանա Սեյֆը, կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող սիրիական երկու կազմակերպությունների հետ համատեղ, չորեքշաբթի օրը յոթ տուժածների անունից հայտարարություն են ներկայացրել Կարլսրուեի դատախազություն։ Հայտարարությունը ներկայացվել է սիրիացի Ջամիլ Հասանի և ութ այլ կասկածյալների դեմ։ Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ դատական գործ է հարուցվում սիրիական բանտերում սեռական բռնությունների դեպքերի հետ կապված՝ որպես մարդկության դեմ հանցագործություն», – գրում է հրատարակությունը։

2009-2019 թվականներին Հասանը գլխավորում էր սիրիական Ռազմաօդային ուժերի գկխավոր հետախուզությունը։ Նրա ղեկավարությամբ սիրիական բանտերում հարյուրավոր մարդկանց են կտտանքների ենթարկել ու սպանել։

«Մեղադրողներից մեկը՝ 107 համարով ներկայացող վկան, պատմում է, որ իր ազատազրկման վերջում Ջամիլ Հասանն անձամբ է հարցաքննել իրեն։ Նրան ձերբակալել էին 2012 թվականին, երբ նա հղի էր։ Ավելի քան մեկ ամիս անց է կացրել Համա քաղաքի բանտում, միանձնյա խցում։ Հարցաքննությունների ժամանակ բանտի աշխատակից տղամարդիկ անընդհատ հետաքրքրվում էին նախկին ամուսնու հետ սեռական հարաբերություններից։ Հետո կնոջը տեղափոխել են օդանավակայանին կից դատապարտյալների ճամբար։ Այնտեղ շատ դիակներ է տեսել։ Զուգարան գնալու ճանապարհին նրան դաժանորեն բռնաբարել են։ Հետո նորից այլ բանտ են տեղափոխել ու բռնությունների ենթարկել հարցաքննությունների ժամանակ։ Նրա մոտ հեշտոցային արնահոսություններ են սկսվել, որից հետո վիրահատել են ռազմական հիվանդանոցում՝ առանց անեսթեզիայի։ Այդ ամենից հետո կինը վիժել է», — ասվում է Der Spiegel֊ի հոդվածում։

Ազատ արձակվելուց հետո կանայք խտրական վերաբերմունքի են արժանանում։

Սիրիական հասարակության մեջ սեռական բռնության խարանը շատ ուժեղ է։ Ազատազրկումից հետո կանանց երբեմն անգամ սպանում են, քանի որ ընտանիքի համար նրանք արդեն խայտառակություն են։

Սիրիական ռեժիմը բռնությունը նպատակաուղղված օգտագործում է մարդկանց մոտ վախի մթնոլորտ ստեղծելու համար, կարծում է Մարդու իրավունքների և սահմանադրական իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնы (ECCHR): 2013 թվականին Լիբանան և Հորդանան փախած սիրիացիները Նյու Յորքում տեղակայված Փրկության միջազգային հանձնաժողովին պատմում էին, որ իրենց փախուստի հիմնական պատճառը վախն էր սեռական բռնությունից։ Մինչև օրս, սակայն, բռնության զոհերին օգնություն տրամադրող ծրագրեր գրեթե չկան։