«Մարտի 5-ին Գյումրիում ծեծելով սպանել են Մարինեին։ Միակ մարդը, որ փորձել է իրան պաշտպանել, եղել է իրա 13-ամյա աղջիկը, ով հիմա ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։ Այս երթը մենք նվիրում ենք նրան»։
Մարտի 8-ի երթը մեկնարկեց Իսահակյանի արձանի մոտից՝ 15:00-ին։ Աբովյան փողոցով շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա և Հանրապետության հրապարակ, մետրոյով՝ դեպի Բարեկամության կայան։ Բաղրամյան պողոտայով՝ ներքև, դեպի Ազգային ժողով, որի դարպասների մոտ մասնակիցներին դիմավորեցին ոստիկանները։
Կարգախոսները․ «Կինը կնոջը՝ թիկունք», «Ո՛չ բռնությանը՝ փողոցում, թե տանը», «Մարտի 8-ը՝ կանանց պայքարի օր», «Ազգը բանակ չի, Ամուլսարը հանք չի, կինը ապրանք չի»․․․
Ըստ նախատեսվածի՝ երթը պետք է ավարտվեր Ազգային ժողովին հարակից այգում։ Դարպասների մոտ ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատնեշը։ Ոստիկանի խոսքերով՝ Ազգային ժողովի դիմաց և նախագահական նստավայրի մոր ակցիաներ անել չի կարելի։ Հեղափոխությունից հետո դարպասները, որոնցով շրջապատված են խորհրդարանն ու նախագահականը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բացվեցին։ Ոստիկանը տեղեկացրեց՝ բացվեցին, բայց ոչ ակցիաների համար։
Ոստիկանական պատը ճեղքած ակտիվիստներից մեկը սկսեց կարդալ ընտանեկան բռնության զոհերի անունները՝ սկսած 2010 թվականից։ Ոստիկանները նրան հրելով դուրս հանեցին դարպասներից այն կողմ։
Երթի ողջ ընթացքում մասնակիցները թռուցիկներ էին բաժանում հետաքրքրված անցորդներին։
Թռուցիկների վրա գրված էր․
— Մեր պայքարը արմատական դիմադրություն է, չընդհատվող պայքար է (հայր)իշխանության, իշխանական կամայականության և նորմատիվային, նորմալացված մտածողության դեմ:
յախք իշխանությանը
Մենք տեսնում ենք, որ իշխանությունը փորձում է ներթափանցել դիմադրության շարքերը, խոսել պայքարի լեզվով և համակարգել մեր զգացմունքները, զայրույթը (զզվանքը)` ստեղծելով բարոյականության, կեղծ բարեպաշտության ոստիկանական հարաբերությունը։ Այսուհետ հայտարարում ենք, որ մենք մեր մարմիններով վերապրում ենք քաղաքական զզվանք և հայտարարում ենք յախք
յախք ինքնասիրությանը և հաշտ-համերաշխությանըյախխք ձեռի հետ դիմադրականությանըյախխք լռելայնությանը և արժեքների փոխառնությանըյախխք ապահով լիբերալ հարմարվողականությանը քաղաքական կենտրոնությանը ու սուտլիկ որսկանությանըյախխք իշխանությանըյախխք կնատյացությանը, յախխք տղամարդապաշտությանըպայքարում ենք իշխանության օրակարգերի դեմ մինչև դրա ի սպառ վերացումը ստեղծագործելով տարածքը լեզուն ու ժամանակըիրագործելով զզվանքը, զայրույթը և անկոմպրոմիսությունըյախխք էն իրականությանը, որտեղ կնատյացությունը քննադատող զայրույթը դատվում է ու դատապարտվումյախխք էն իրականությանը, որտեղ սերն ու համերաշխությունը յուրացվում են իշխանությունը վերարտադրելու համարֆեմինիզմը միշտ հակաիշխանական ա իշխանության մեջ ֆեմինիզմ չկաֆեմինիզմը հավես չի ֆեմինիզմը ցավ ա ֆեմինիզմից մարմինս ցավում ա ֆեմինիզմը կա, որովհետև մարմինս ցավացնում ենֆեմինիզմը ապրանք չի ծրագիր չիգործիք չի
առաջնորդություն չի
ուրիշի փոխարեն խոսել չի տղամարդկանց սիստեմը վերարտադրող չի մի իշխանությունը մյուսով փոխարինող չիիշխանության ու շահագործման մեջ հավասար մասնաբաժին պահանջող չիֆեմինիզմը «սիրո և համերաշխության» հովանու տակ թաքցվող կոնֆորմիզմ չի ֆեմինիզմն անհարմար ա, անհարմարություն պատճառող ֆեմինիզմը անդադար պայքար ա, նաև ինքդ քո դեմ, շարունակական փորձ ա, կոլեկտիվ ջանք աֆեմինիզմը շարժում ա ու շարժում-փլում ա պատերանհատականացվածը ֆեմինիզմ չի ապաքաղաքականը ֆեմինիստական չի ֆեմինիզմն «իմ մեջ» չի ֆեմինիզմը քեզնից դեպի դուրս գնացող ու փողոցում, դրսում, ընտանիքում, ամենուր դուրս թափվող զայրույթն ա, բողոքն ա ֆեմինիզմս ինքնահոգատարությունս աինձ շրջապատող աշխարհի նկատմամբ հոգատար լինելս աֆեմինիզմս ազատագրվելս աինքս իմ միջի իշխանությանը շարունակաբար ընդդիմանալս աֆեմինիզմս ճնշող համակարգերը կազմաքանդելս աապրանքայնացմանը, շահագործմանը շարունակաբար ընդդիմանալս աֆեմինիզմս ամեն նախասահմանված բան հարցարկելս աֆեմինիզմս նախ և առաջ ինքս երջանիկ լինելու ու երջանկացնելու ջանքերս են պետությունը և դրա հետ կապված մնացյալ պետական կառույցներըտարբեր, ինձ հետ կապ չունեցող մարդիկչեն ներխուժելու իմ անձնական տարածքչեն արգելելու իմ հաճույքներըչեն որոշելու, թե ես ոնց և ինչից հաճույք ստանամսեր անեմ մեկ, երկու կամ թե երեք մարդու հետ չեն ասելու, որ չեմ կարող սիրել իմ սեռի մարդունչպետք է քթները ոստիկանության միջոցով խոթեն իմ սենյակիմ խոհանոցիմ ինտիմ տարածքիմ սիրո արարքը նաև քաղաքական ակտ էինչ-որ մեկի գերշահույթը չի որոշելութե մարմնական ինչ տեսք ունենամ մազերս հեռացնեմ, թե ոչկտրեմ այդ տիեզերական արբանյակներըթե ավելի ուժեղացնեմ` երկարացնելով որոշեմ հողին կպած բոբիկ քայլել թե բարձրակրունկ օդերով ման գալորևէ գովազդ չի կարող ստիպել որ ես ֆիրմային հագուստ կրեմ
կուզեմ կարկատան կհագնեմ
կուզեմ մորքարոջս 90-ականների երկար զգեստը կհագնեմ
ու հրեշտակի փայտիկով հեքիաթ կսարքեմ
դրախտային վայելքներով ընկերներիս շորեր կկարեմ
մարդիկ` փողոցում
տանը
ավտոբուսի մեջ
ուսումնական հաստատություններում
և ամենուր
կտեսնեն և կսիրեն իմ սերը
սիրեցյալիս ուղղված համբույրներն իրենց աչքին այլասերում չեն թվա
երբ համակարգը չստի` ասելովթե դա վատ է ու անբարոես երգեր կհյուսեմ իմ անվերջ սիրո և հաճույքների մասին այնքան մինչև ինձնից կսովորեք ինքներդ ձեզ սիրելերգերս կլինեն քաղաքականսիրուս, սիրո և հաճույքներիս մասինՖեմինիզմը հզոր հակազդեցություն է իշխանությանը: Ֆեմինիզմը արմատական քայլ է (հայր)իշխանության հետ կապը խզելու և այն ոչնչացնելու:Ֆեմինիզմը քաղաքական դիրքորոշում է:Հայաստանյան ներկա իշխանական օղակները փորձում են կյանքի կոչել սեռերի միջև հավասարության գիծը, որտեղ կանայք իբրև թե հնարավորություն կունենան լայնորեն ներգրավվելու քաղաքական, հասարակական, ստեղծագործական գործընթացներում: Ես դեմ եմ հավասարության եզրին և կոչ եմ անում Չ՛նմանակել տարասեռական տղամարդկանց իշխանական գաղափարաբանությունն ու գործելակերպը։Ձեր ասած հեղափոխությունը աչքերին թոզ փչել ա՝ հերթական իշխանական օրակարգի ձևավորում: Ո՞նց դառավ օլիգարխը խոշոր գործարար, հանքակերը՝ միջազգային ներդրող, ապրելու կարիքը ստորադասվեց բիզնեսի շահերին, շահագործողը դարձավ գործատու։Ո՞նց եղավ, որ տուրիստի աչքի տեսածը ամենակարևորն ա, իսկ մարդիկ իրենք են մեղավոր իրենց աղքատության համար։Պայքարը իշխանության համար չի լինում․ պայքարը միշտ իշխանության դեմ է»։