Home / Հայաստան / Հայաստանի քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը. Փաշինյան

Հայաստանի քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը. Փաշինյան

«Ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, որ երկրի սահմանադրությունը պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվի։ Բայց նաև պիտի ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այլ հակրավոր է դե յուրե նոր սահմանադրություն ընդունել»։ Այս մասին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սովորաբար փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, համենայնդեպս երկիրն այդպիսի փորձ ունի, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձանց շրջանակի համապատասխանեցնելը:

«Կարծում եմ՝ գուցե այս ընկալումն է, որ մեզ բերել է որոշակի խնդիրների, բայց հիմա ես եկել եմ այն համոզման, որ ո՛չ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժշետություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու:

Երբ նաև վարչապետի կարգավիճակով ես շատ խնդիրների մեջ խորամուխ եմ լինում, անխուսափելիորեն արձանագրում եմ մի իրողություն․ մեր երկրում չկա օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի միջև։ Եվ շատ դեպքերում, երբ մենք արձանագրում ենք, որ օրենքը, օրինականությունը, կարգը չունեն բավարար ընկալում, դրա պատճառներից մեկը կարող է լինել հենց այն հանգամանքը, որ պետական կարգը չունի օրգանական կապ քաղաքացու կամքի հետ։ Իսկ այդ կապի բացակայության պատճառներից կարևորագույն պատճառներից մեկն այն է, որ երրորդ հանրապետության պատմության մեջ մենք չենք ունեցել այնպիսի սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություն, որ քաղաքացին իրեն այդ պետական կարգի ձևավորման պրոցեսի մասնակիցը համարի։ Ես կարծում եմ, որ սա մեր իրականության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր հայեցակարգային, փիլիսոփայական և բովանդակային պրոբլեմն է։ Հետևաբար, շատ կարևոր է, որ մենք կարողանանք ստեղծել օրգանական կապ պետական կարգի և քաղաքացու կամքի, ժողովրդի կամքի միջև։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը», – ասել է վարչապետը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/308392613492114/UzpfSTM5MDM0Njc6MTAxMDA0NzQzNTY0OTI2MjA/