Home / Բանտ / Բանտի ղեկավարության պատճառով հաշմանդամը զրկվել է մեկ տարվա թոշակից

Բանտի ղեկավարության պատճառով հաշմանդամը զրկվել է մեկ տարվա թոշակից

Վահագն Մարությանը 1994 թվականին դատապարտվել էր մահվան, ինչը փոխարինվել էր ցմահ բանտարկությամբ։  2009-ին ճանաչվել էր 2-րդ կարգի հաշմանդամ, սակայն մինչև հիմա չի ստացել իրեն հասանելիք մեկ տարվա՝ 2009-2010 թթ․ թոշակը։ 2016-ից ճանաչվել է անժամկետ հաշմանդամ։ Այժմ Մարուքյանը բնակվում է Վանաձորում։

Մարուքյանը բազմիցս դիմել է համապատասխան ատյաններ, իրեն պատասխանել են, որ թոշակը չեն տվել, քանի որ նա չի ունեցել Հայաստանի անձնագիր։

Այժմ նա դիմում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զառուհի Բաթոյանին․

– 1993 թվականին, երբ ես բերման էի ենթարկվել, ունեցել եմ Խորհրդային միության անձնագիր, ինչպես բոլորը։ Անձնագիրը եղել է իմ գործերի մեջ, մինչ օրս երևի պահպանվել է։ Դատապարտված եմ եղել, չէի կարող իմ կամքով գնալ ու ստանալ հայկական անձնագիր, որը նոր էր դուրս եկել։ Դա կարող էր անել հիմնարկը՝ Սովետաշենի կլոր բերդի ղեկավարությունը։ Չի արել։ Անձնագիրը ստացել եմ 2010 թվականին, բայց հիմնարկի ղեկավարությունը իմ հայկական անձնագիրը ուղարկում է սոցապ բաժին մի տարին լրանալուց հետո, երբ ես կոմիսիայի կողմից արդեն եկրորդ անգամ եմ համարվում հաշմանդամ։ Իմ մեղավորությունը այստեղ չկա․․․

․․․Ես ուրիշ բան չեմ ուզում, խնդրում եմ՝ տվեք ինձ հասանելիք մի տարվա թոշակը։ Էսօրվա դրությամբ ես դրա կարիքը շատ ունեմ, ես չեմ կարում քայլել։ Ես մեղավոր չեմ, որ հիմնարկը թերացել ա․․․

https://www.facebook.com/vaag.mar/videos/308696596815008/