Շաբաթ և կիրակի օրերին աշխարհի տարբեր քաղաքներում մարդիկ փողոց էին դուրս գալիս՝ ի նշան բելառուսական ցույցերի մասնակիցների հետ համերաշխության և ի պաշտանություն բերման ենթարկվածների։
Հունիսի 19-20-ը Բելառուսում Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ բողոքի ակցիաներն ավարտվեցին զանգվածային ձերբակալություններով։ Ավելի վաղ բերման էր ենթարկվել Լուկաշենկոյի հիմնական մրցակից Վիկտոր Բաբարիկոն։
Նյու Յորքում, Վարշավայում, Բեռլինում, Հաագայում, Մոսկվայում ու Կիևում անկախ թեկնածուներին աջակցող խաղաղ պիկետներ են՝ ազատ ընտրությունների անց կացման պահանջով։
Մայիսից մինչ օրս Բելառուսում ավելի քան 10 քաղաքացի է ձերբակալվել։
Բելառուսում նախագահական ընտրությունները նշանակված են օգոստոսի 9-ին։ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջադրվելու է վեցերորդ անգամ։
Այս ընթացքում համացանցում տարբեր ֆլեշմոբեր են կազմակերպվում։ Տարբեր մասնագիտությունների տեր անձինք լուսանկարներ են հրապարակում՝ Լուկաշենկոյին դեմ գրառումներով։
«Բելառուսի նախագահին կից Օպերատիվ Անալիտիկ կենտրոնը (ОАЦ), Պետական անվտանգության կոմիտեն (КГБ), Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատները (ОМОН), Քննչական կոմիտեն (СК), դատախազությունը, միլիցիան, արագ արձագանքման խմբերը․ բոլորը միացել են ֆլեշմոբին։ Բելառուսական ուժայինները ժողովրդի կողքին են», – գրում է nexta տելեգրամ ալիքը։
Այսօրվանից սկսած համացանցում հայտարարություն է տարածվում, որով մարդկանց կոչ են անում ամեն օր ժամը 19։00-ին ի նշան համերաշխության բացել պատուհանները, ծափահարել, կաթսաներով աղմկել կամ երաժշտություն միացնել։ «Ընդհամենը երկու րոպե, բայց ամեն օր ու մինչև հաղթանակ»։