Home / Մարզեր / Ստոպ տառական․ Բելառուսում հեղափոխություն է հասունանում

Ստոպ տառական․ Բելառուսում հեղափոխություն է հասունանում

Բելառուսում նախահեղափոխական իրադրություն է։ Շատերն ասում են, որ թավշյա հեղափոխությունն արդեն սկսվել է։ Այս մասին Լեհաստանից գրում է «Խարտիա-97» կայքի գլխավոր խմբագիր Նատալյա Ռադինան, ով երկրից հեռացել է իշխանությունների հետապնդումների պատճառով։

— Տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս են գալիս բելառուսական քաղաքների փողոցներ ու հերթ կանգնում, որպեսզի ստորագրեն նախագահի անկախ թեկնածուների համար։ Առաջին հերթին ստորագրում են Սվետլանա Տիխանովսկայայի համար, ում ամուսինը ձերբակալված և անազատության մեջ գտնվող բելառուս բլոգեր Սերգեյ Տիխանովսկին է։ Տիխանովսկին ժողովրդական առաջնորդ է, ով վերջերս է ի հայտ եկել և բելառուսցիների համակրանքին արժանացել է իր խիզախության և մարդկանց հետ խոսելու ունակության շնորհիվ։ Նրան բելառուսական Լեխ Վալենսա են անվանում, շատերը նրա հետ են կապում փոփոխությունների հույսերը։ Ակնհայտորեն, այդ փոփոխությունները Բելառուսում շուտով կսկսվեն։ Դա զգացվում է ոչ միայն այս երկար հերթերից, ալյև երկրի գրեթե բոլոր քաղաքներում կազմակերպվող պիկետներից։

Այս ակցիաներն օրինական են, քանի որ Բելառուսում նախընտրական քարոզարշավ է հայտարարված և թեկնածուները ստորագրություններ են հավաքում։ Մարդւիկ օգտվում են այս օրինական հնարավորությունից։ Բելառուսում նախկինում այսպիսի հնարավորություն չկար։ Ընդդիմադիր թեկնածուներն իհարկե մասնակցում էին «ընտրություններին», որպեսզի ընտրողների հետ շփվելու հնարավորություն ունենան, բայց այսքան մարդ նախորդ տարիներին դուրս չէր գալիս։ Այսօր բելառուսցիները ոչ միայն դուրս են գալիս կանգնելու, այլև կիսվում են իրենց վրդովմունքով։ Զգացվում է, թե ինչքան են ատում լուկաշենկոյին, ինչքան են հոգնել նրանից, ու ինչ ուժեղ են իշխանության փոփոխություն ուզում։

Մեգահանրահայտ է դարձել «Ստոպ տառական» կարգախոսը։ Մարդիկ պիկետների են դուրս գալիս հողաթափերով։ Լուկաշենկոյին խավարասերի հետ են համեմատում․ Բելառուսում նրա իշխանության օրինաչափ հերտևանք։ Հայտնի է նաև «Սաշա երեք տոկոս» արտահայտությունը, որը հղվում է համացանցում արված անկախ հարցումներից, որոնց արդյունքների համաձայն Լուկաշենկոյի վարկանիշը 1–3 տոկոսի սահմաններում է, ոչ ավել։ Բռնապետը զայրացած փորձում էր արգելել ինտերնետային հարցումները։ Արդյունքում «Սաշա երեք տոկոս»-ը մնաց որպես մականուն։

Իրենց դերն ունեցան մի շարք գործոններ։ Մարդիկ հոգնել են ապրել աղքատության ու վախի մեջ, տեսնել պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործունեությունը, ռուսական փողերի հաշվին ճարպակալող Լուկաշենկոյի անամոթությունն ու անպատժելիությունը։ Երկրում տնտեսական ճգնաժամ է, բոլոր շրջաններում գործազրկության բարձր ցուցանիշ է գրանցվում, աշխատավարձները ցածր են, առավել հարստահարող օրենքներ են ընդունվում, բնակչությանը թալանում են։ Այս ամենի ֆոնին Լուկաշենկոն նոր նստավայր է կառուցում։ Ամբողջ փոքրիկ Բելառուսում այդպիսիք արդեն 18-ն են։ Նա սպորտային մրցումներ է կազմակերպում, «մայբախներ» ու ինքնաթիռներ է գնում, սառցե պալատներ է կառուցում, իր մասնակցությամբ մրցաշարեր է կազմակերպում։

Դա, բնականաբար, վանում է մարդկանց։ Կորոնավիրուսի համավարակի պայմաններում մարդիկ հասկացան, որ նա ուղիղ վտանգ է ներկայացնում կյանքի համար։ Նա աշխարհի միակ բռնապետն է, ով կատեգորիկ հրաժարվեց կարանտինի ռեժիմ հաստատել։ Պաշտոնական վիճակագրությունը խեղաթյուրում է երկրում վարակման դեպքերի հետ կապված իրական պատկերը։ Իշխանություններն ամեն կերպ փորձում են թաքցնել համավարակի իրական մասշտաբները։

Լուկաշենկոն, իհարկե, այդքան հեշտ չի հանձնվի, բայց բելառուսցիներն էլ հանձնվելու մտադրություն չունեն։ Հուսով եմ երկրում կգտնվեն մարդիկ, այդ թվում իշխանությունների և ուժային կառույցների շարքից, ովքեր կփորձեն կանգնացնել բռնատիրողին։ Չէ որ Լուկաշենկոն ոչ լեգիտին նախագահ է։ Նրա հանցավոր հրամանները կատարելն օրենքի կրկնակի խախտում է։ Միանգամայն ակնհայտ է, որ ընտրությունների միջոցով Բելառուսում իրավիճակ փոխելն անհնար է։ Փոփոխությունները փողոցով են գալու։