Home / Ոստիկանություն / Եվրոպան միանում է ոստիկանական ամենաթողությունների դեմ ակցիաներին

Եվրոպան միանում է ոստիկանական ամենաթողությունների դեմ ակցիաներին

Լոնդոնի Գայդ պարկում այսօր բողոքի ակցիա է կազմակերպվելու՝ ի համերաշխություն Ամերիկայում ոստիկանների կողմից Ջորջ Ֆլոյդի սպանության դեմ պայքարին։ Լոնդոնյան ցույցի կազմակերպիչները կոչ են անում հանրային քննություն սկսել Մեծ Բրիտանիայում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում կորոնավիրուսային զոհերի մեծ թվի պատճառների վրաբերյալ։

Փարիզում ևս բողոքի ակցիա էր՝ ընդդեմ ոստիկանական ամենաթողությունների և ի հիշատակ 2016 թվականին ձերբակալության ժամանակ սպանված 24-ամյա սևամորթ ֆրանսիացի Ադամ Տրաորի սպանության։ Չնայած կորոնավիրուսային համավարակի պայմաններում մարդաշատ միջոցառումներն արգելված են, տարբեր գնահատականներով ակցիային մասնակցել է 15-20 հազար մարդ։

https://twitter.com/Tchiproc/status/1267888675049877506?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1267888675049877506&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759

Ակցիայի մասնակիցները զուգահեռներ էին անց կանցնում Տրաորի և Ջորջ Ֆլոյդի սպանությունների միջև։ Ցուցարարները «Ես խեղդվում եմ» գրառմամբ պաստառներ ունեին։

Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել։ Ակցիայի մասնակիցները ոստիկանների ուղղությամբ շշեր ու քարեր են նետել, աղբամաններ են այրել։ Ի պատասխան, ոստիկաններն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել։

Զանգվածային բողոքի ակցիաներ են նաև Լիլում, Մարսելում և Լիոնում։

ԱՄՆ֊ում 46-ամյա աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, մայիսի 26-ից Միացյալ նահանգների տարբեր քաղաքներում ոստիկանական բռնության դեմ զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել։ Շատ քաղաքներում բողոքի ակցիաների արդյունքում դաժան բախումներ են սկսվել ոստիկանների հետ։ Տասնյակ քաղաքներում պարետային ժամ է հայտարարվել։ Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է նահանգապետերի անգործությունն ու նշել, որ այսպես շարունակվելու դեպքում ցույցերը ցրելու գործում կներգրավվեն զինված ուժերը։

Մոսկվայում Ներքին Գործերի նախարարության քաղաքային տեսչության շենքի դիմաց երեկ միանձնա պիկետների շարք է սկսվել։ Ավելի քան քսան քաղաքացի բերման է ենթարկվել։ Ցուցարարները բողոքում էին ոստիկանական բռնությունների դեմ․ մայիսի 31-ին Ռոսգվարդիայի հատուկ ծառայության աշխատակիցները 27-ամյա տղամարդու էին սպանել՝ 4 գլան պաստառ գողանալու կասկածանքով։

https://twitter.com/mediazzzona/status/1267872776184041473?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1267872776184041473&ref_url=https%3A%2F%2Fwww.ekhokavkaza.com%2Fz%2F2759