Home / Հայաստան / Ադրբեջանում սոցիալական աջակցության պահանջով ցույցն ավարտվել է բախումներով

Ադրբեջանում սոցիալական աջակցության պահանջով ցույցն ավարտվել է բախումներով

Ադրբեջանի Բիլյասուվարի շրջանի մի խումբ բնակիչներ մայիսի 4-ի առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում՝ սոցիալական վճարների հատկացման պահանջով։

Turan գործակալության հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը նշել է, որ հավաքված հարյուրավոր մարդիկ լուծումներ են պահանջում իրենց խնդիրների համար։

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Ադրբեջանի կառավարությունը հարկադիր պարապուրդի մատնված քաղաքացիների համար 190 մանաթ (112 դոլար) ամսավճար է սահմանել։ Ցուցարարները պնդում են, որ դա բավարար չէ։

«Շրջանում լուրջ սոցիալական խնդիրներ կան, գործազրկություն, ապրելու միջոցներ չկան», – պատմում է հանրահավաքի մասնակիցը, ով նախընտրեց անանուն մնալ։

Տասնյակ քաղաքացիներ կառավարական շենք մուտք գործելու փորձեր էին անում, ոստիկանությունը փորձում էր կանխել։ Ոչ պաշտոնական տվյալներով կան տուժածներ։