Գլխավոր / Առողջապահություն / Apple-ն ու Google-ը կտեղեկացնեն վարակվածի հետ շփման մասին՝ առանց տեղորոշման

Apple-ն ու Google-ը կտեղեկացնեն վարակվածի հետ շփման մասին՝ առանց տեղորոշման

Apple-ն ու Google-ը թույլ չեն տա հետևել կորոնավիրուսով վարակվածների գեոտեղակայմանը։

Ընկերությունների մշակած նոր տեխնոլոգիան թույլ կտա հետևել կորոնավիրուսով հնարավոր վարակվածներին՝ առանց բացահայտելու նրանց հստակ տեղը, գրում է Techcrunch հրատարակությունը՝ հղվելով ընկերությունների հրապարակած նոր տեղեկություններին։

Սմարթֆոնների օպերացիոն համակարգերի երկու գլխավոր մատակարարները, որոնք ծածկում են սմարթֆոնների համաշխարհային շուկայի շուրջ 99 տոկոսը, նոր տեխնոլոգիա են մտածել, որն օգտատերերին կտեղեկացնի կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման մասին։ Անցյալ շաբաթ այս տեխնոլոգիայի առաջին տարբերակը հասանելի է դարձել այլ արտադրողների համար։

Երեկ՝ մայիսի 4-ին, ընկերությունները հայտնեցին, որ տեխնոլոգիան ոչ մի կերպ հնարավորություն չի տա տեղորոշել վարակված անձին, այդպիսով օգտատորերի անձնական տվյալները կպաշտպանվեն նաև կառավարություններից։

Կորոնավիրուսի հետ կապված այլ հավելվածների հեղինակները նշում են, որ պացիենտների տեղորոշումը կարևոր է համաճարակի օջախների բացահայտման համար։ Techcrunch֊ը գրում է, որ Apple և Google ընկերությունների առաջարկած տեխնոլոգիան կիրառել չցանկացող հավելվածներում գեոտեղակայման ֆունկցիան կպահպանվի։

Կորոնավիրուսով վարկվածների հետ շփումը վերահսկող տեխնոլոգիայի ստեղծման մասին ընկերությունները պայմանավորվել էին ապրիլի սկզում։ Ենթադրվում է, որ COVID-19 ախտորոշված անձն ինքը պետք է նշի իր վարակվածության մասին, որից հետո հավելվածն անանուն ծանուցում կուղարկի վերջին երկու շաբաթվա ընթացքում վարակվածի հետ շփում ունեցած օգտատերերին։

Tekali Taxi