Home / Բանտ / Բաքվում ևս մեկ ընդդիմադիր են բռնել․ բանաստեղծություն էր գրել

Բաքվում ևս մեկ ընդդիմադիր են բռնել․ բանաստեղծություն էր գրել

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության (ԱԺՃԿ) ակտիվիստ Էլվին Մամեդովը 30 օրով կալանավորվել է։ Կուսակցությունը վստահ է, որ նրա ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի։

«Կավկազսկի ուզելի» փոխանցմամբ, ապրիլի 17-ի դրությամբ Ադրբեջանում Ժողովրդական ճակատի յոթ ակտիվիստներ արդեն անազատության մեջ էին։ Կուսակցության ներկայացուցիչները հայտնում են, որ ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին զրկված է բջջային կապից ու ինտերնետ հասանելիությունից։ Կուսակցության անդամները Քերիմլիի նկամամբ կիրառված սահմանափակումները «տեղեկատվական բլոկադա» են որակում։

Ապրիլի 20-ին Ժողովրդական ճակատի ակտիվիստ Ալիզամին Սալաևը իրական ժամկետով ազատազրկման էր դատապարտվել՝ սոցցանցերում ոստիկանի հասցեին քննադատական հոլովակ տարածելու համար։ Եվս երկու ակտիվիստներ բերման էին ենթարկվել ապրիլի 22-ին, Բաքվում։

Մարտի 24-ից Ադրբեջանում կարատնտինի ռեժիմ է հայտարարված։ Ապրիլի 5-ից տեղաշարժը երկրի ներսում կատարվում է թույլատրությունների համակարգով։

ԱԺՃԿ փոխնախագահ Սեյմուր Հազիի փոխանցմամբ, Էլվին Մամեդովն անհետացել էր դեռևս մայիսի 2-ին։ «Էլվինը մասնավոր թիկնապահների կազմակերպությունում է աշխատում։ Մայիսի 2-ին նրան աշխատանքի էին կանչել՝ կարանտինի ռեժիմում ազատ տեղաշարժման թույլտվություն տրամադրելու համար։ Այդ օրը տնից դուրս է եկել ու անհետացել։ Երկու օր լուր չկար», – պատմել է Հազին։

Մայիսի 4-ին Բաքվի Քարադաղի շրջանի Գոբուստան գյուղի ոստիկանության բաժանմունից Մամեդովի հարազատներին հայտնել են նրա ձերբակալության մասին։

«Մայիսի 2-ին Քարադաղի դատարանը նրան դատապարտել է երեսուն օրվա ազատազրկման։ Ինչում է մեղադրվում՝ չի նշվում։ Մենք փաստաբան կհրավիրենք ու կվիճարկենք կալանավորման որոշումը», – նշել է Հազին, ով վստահ է, որ Մամեդովի նկատմամբ հետապնդումների պատճառը նրա՝ Ժողովրդական ճակատին անդամակցումն է։

«Հավանաբար ձերբակալման կոնկրետ պատճառը ԱԺՃԿ առաջնորդ Ալի Քերիմլիին 55-ամյակին նվիրված բանաստեղծությունն էր, որը Մամեդովը հրապարեկել էր Քերիմլիի ծննդյան օրը՝ ապրիլի 28-ին։ Բանաստեղծության հրապարակումից հետո Էլվինին սկսել էին հետևել։ Ոստիկանության բաժանմունք էին կանչել, հրաժարվել էր ներկայանալ առանց ծանուցման։ Եվ ահա, նրան առևանգեցին և միայն երկու օր անց տեղեկացրեցին ձերբակալության մասին», – պատմում է Հազին։

«Վերջին 20-25 օրերի ընթացքում մեր կուսակցությունից նվազագույնը 12 ակտիվիստ է կալանավորվել, որանցից 11-ը՝ ադմինիստրատիվ կարգով։ Ալիզամին Սալաևը դատապարտվել է քրեական գործով։ Ահիլ Գումբաթովին հոգեբուժարան են տեղափոխել, ինչպես Բրեժնևի ժամանակ։ Իշխանությունները համավարակն օգտագործում են ԱԺՃԿ գործունեությանը խոչընդոտելու համար։ Մի քանի օր առաջ մեր կուսակցության պրեզիդիումի անդամ Սահադաթ Ջհանգիրին մի քանի ժամ հարցաքննել են, տանը խուզարկություն են իրականացրել, առգրավել հեռախոսն ու համակրգիչը։ Կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին արդեն 20 օր զրկված է ինտերնետից, իսկ բջջային կապը գործում է մեծ ընդմիջումներով», – շարունակում է Սեյմուր Հազին։