Ադրբեջանի Գերագույն դատարանում ավարտվել է REAL (Հանրապետական Այլընտրանք) կուսակցության նախագահ Իլգար Մամեդվի վճռաբեկ բողոքի քննությունը։ Մամեդովը պահանջում էր չեղարկել իր դատվածությունն ու անմեղ ճանաչել։
Գերագույն դատարանի պլենումը անվավեր ճանաչեց Մամեդովի պայմանական պատժի որոշումը։ Այդպիսով, Իլգար Մամեդովի դատվածության ժամկետի կրումն ամբողջությամբ ավարտված է։ Բացի այդ, դատարանի վճռով Մամեդովին 234 հազար մանաթ փոխհատուցում կվճարվի՝ պատճառված բարոյական վնասի դիմաց։
Մամեդովը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել 2013 թվականին Իսմայիլիում զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով։
2018 թվականի օգոստոսի 13-ին Շաքիի շրջանի վերքննիչ դատարանը քննում էր անազատության մեջ գտնվող Իլգար Մամեդովի բողքի հայտադիմումը։ Դատավոր Գյունդուզ Աբասվը դիմումը բավարարելու վճիռ է կայացնում։ Մամեդովը պայմանական ազատազրկման է դատապարտվում ու ազատ արձակվում դատարանի դահլիճից։